ՀՐԱՆԴ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Տեւական դադարից յետոյ նախկին առաջին դէմքերի վերադարձը քաղաքականութիւն
հայկական քաղաքական կինոյի աւանդական սիւժէներից է: Նոյնիսկ դադարի
տեւականութիւնն ու վերադարձի տարեթուերն են յստակ ամրագրուած: Ամէն
տասնամեակի 8-րդ տարում տեղի է ունենում մէկ մեծ քաղաքական վերադարձ՝
1998-ին՝ Կարէն Դեմիրճեանը, 2007/08-ին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը և ահա 2018-ին
իր վերադարձի մասին յայտարարում է Ռոբերտ Քոչարեանը: Որոշ կատակասէրներ
արդէն պատրաստ են խաղադրոյքներ ընդունել 2028 թ.-ին՝ Սերժ Սարգսեանի եւ 2038 թ.-ին՝ Նիկոլ Փաշինեանի վերադարձների վրայ: