Showing posts with label Սահմանադրութիւն. Show all posts
Showing posts with label Սահմանադրութիւն. Show all posts

1.5.18

Ներառական քաղաքական ինստիտուտների անհրաժեշտութեան մասին

ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԷԼԵԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹԵԱՆ ՓՈԽԱՐԷՆ
Այս յօդուածը սկսել եմ գրել դեռ Ապրիլի 19-ից, երբ նոր էր տեղի ունեցել Սերժ Սարգսեանի՝ վարչապետ դառնալու քուէարկութիւնը Ազգային Ժողովում, եւ ամենեւին էլ յստակ չէր, թէ ինչպիսի ելք կարող էր ունենալ թափ առնող քաղաքական շարժումը, եւ բացառուած չէին նաեւ շատ աւելի դրամատիկ զարգացումները: Յօդուածի նպատակը պարզ էր՝ նախանշել քաղաքական համակարգի զարգացման որոշակի սկզբունքներ՝ ի ցոյց դնելով, որ ստեղծուած իրավիճակի պատճառը տարիներ շարունակ մասնակցային քաղաքական ինստիտուտների կառուցման յետաձգումն է կամ, լաւագոյն դէպքում, իմիտացիան: Ուստի, կարեւր էր ոչ միայն ախտորոշում իրականացնել, այլեւ կոնկրետ առաջարկներով ներկայացնել այդ սկզբունքների իրականացման որոշակի եղանակներ: Այս մէկ շաբաթուայ ընթացքում դէպքերը այնպիսի արագութեամբ են զարգացել, որ առանձին դրուագների վերանայման անհրաժեշտութիւն է եղել: Այդուհանդերձ, յօդուածի առանցքային գաղափարը, որ փորձելու եմ փաստարկել ստորեւ, հաւատացած եմ, որ արդիական է եղել եւ մնում` անկախ քաղաքական դերակատարների անուններից եւ քաղաքական ուժերի յարաբերակցութիւնից: Սա նշանակում է, որ պնդումս հիմնաւոր է, եւ աւելի երկարաժամկէտ համակարգային լուծումների հասնելու անհրաժեշտութիւնից է ելնում:

13.12.11

Եթէ Լեւոնը փոխակերպուէր

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Հայրենի երիտասարդ գրականագէտ Սիրանոյշ Դվոյեանը կը մեկնաբանէ հայաստանեան այսօրուան քաղաքականութիւնը՝ ինքնուրոյն ու թարմ տեսակէտներով։

-- Սիրանոյշ, ըստ Ձեզ, այսօր մեզանում իրականացուող քաղաքականութիւնն արդեօք բովանդակութիւն ունի՞: Մեր զրուցակիցներից շատերը փաստում են, որ մեծ հաշուով չունի:
= Կ՚՚ուզենայի սկսել նրանից, որ չեմ կարող միանշանակօրէն ասել, թէ այսօրուայ իշխանութիւնը բովանդակութիւն չունի: Տիրող հասարակական բարքերն իրենք են հնարաւորութիւն ստեղծում նման իշխանութեան գոյութեան համար եւ իրենք էլ աջակցում են, որ այն վերարտադրուի` այս կերպ ապահովելով իրենց իսկ վերարտադրութիւնը: Նման պայմաններում չենք կարող խօսել նրա մասին, որ այն չունի բովանդակութիւն: Այլ հարց, թէ որքանով եմ ես` իբրեւ այս հասարակության անդամ կիսում կամ մասնակցում այդ բովանդակութեան ստեղծմանը: Եւ այլ հարց, թէ այդ բովանդակութիւնը որքանով է նպաստում իմ ստեղծագործական ունակութիւնների իրացմանը: Իմ կարծիքով իմ ու տիրող բարքերի կոնֆլիկտը առաջանում է ոչ թէ բովանդակութեան բացակայութիւնից, այլ բովանդակութեան մասին մեր ունեցած տարբեր պատկերացումների անհամատեղելիութիւնից: Այսինքն, իմ պատկերացումներում հասարակութիւն չի կարող կառուցուել այն փիլիսոփայութեամբ ըստ որի ուժեղը, վայրենին պէտք է տիրապետի ու ընդարձակի իր տիրապետութիւնը որքան կարող է: Այս մօտեցումը կլանող ու ոչնչացնող մօտեցում է: Իմ պատկերացումներում հեռանկարային է այն հասարակութիւնը, ով այսօրուայ մէջ կարողանում է նախագծել ապագայի հնարաւորութիւններ, ինչը նշանակում է, որ հասարակութեան կառուցման փիլիսոփայութեան հիմքում դրւում է հնարաւորութիւնների ստեղծումը` յանուն ուրիշների, և ոչ եղած հնարաւորութիւնների տիրապետումը եւ սեփականացումը:

3.11.11

Հայերէն իմացողները վտանգուած են Հայաստանի մէջ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
 
Վերնագիրը կրնայ ցնցիչ ըլլալ, բայց «Առաջին լրատուական»ի (www.1.am) արեւելահայերէնի բառացի վերածումն է։ Եւ, դատելով բովանդակութենէն, հիմնաւորման բաժին չի պակսիր։
Սեպտեմբեր 15ի լուրը կը յայտնէ, թէ Հայաստանի Հանրապետութեան փոխ-ոստիկանապետ Արթուր Օսիկեանը Ազգ. Ժողովին ներկայացուցած է նախագիծ մը՝ «ՀՀ քաղաքացիութեան մասին» օրէնքին մէջ փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու համար։
Ըստ նախագիծին, կը նախատեսուի քաղաքացիութիւն ստանալու կարգը պարզեցնել։ Այս «պարզեցումը» կ՚ենթադրէ, եթէ օրէնքը ընդունուի, որ հայերէնն ու Սահմանադրութիւնը գիտնալը պարտադիր պիտի չըլլայ քաղաքացի դառնալ ուզողին համար։ Տիար Օսիկեան նախօրօք յայտնած էր, ըստ լրատուութեան, որ «լինում են հայրենասէր հայեր, ովքեր հայերէնի իմացութեան հարցում դժուարանում են, եւ նման մարդկանց քաղաքացիութիւն չտալը մեղմ ասած սխալ է»: