ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Ջազի սիրահարները մեզանում մեծ թիւ են կազմում, սակայն քանի՞ հոգի կարող է տալ պատմութեան մէջ հանդէս եկած առաջին հայազգի ջազմէնի անունը...
Որքանով պարզել ենք, այդ անձը եղել է Գրիգոր Քէլէկեանը, յայտնի Գրեգոր [Gregor] բեմական անուամբ, որը 1920-ականների վերջին, 1930-ականների սկզբին ճանաչուած դէմք է եղել Ֆրանսիայի երաժշտական շրջանակներում: