Blog for informed opinions / Կայքագիր իրազեկ կարծիքներու համար / Blog para opiniones informadas
Showing posts with label Տիգրան Սարգսեան. Show all posts
Showing posts with label Տիգրան Սարգսեան. Show all posts
14.4.14
... Լեռը մո՞ւկ մը պիտի ծնի
4.4.14
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան իր հրաժարականը ներկայացուց
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեան Ապրիլ 3, 2014ին իր հրաժարականը
ներայացուց: Վարչապետին ներկայացուցած հրաժարականը Հանրապետական Կուսակցութեան նիստին ընթացքին քննարկուելէ ետք ընդունուեցաւ:
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեան ներկայացուցած է
հրաժարականի դիմում», յայտարարած է Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան
բանբեր Էդուարդ Շարմազանով: Ան նշած է, որ արդէն երկրորդ անգամն է, որ
վարչապետը իր հրաժարականը կը ներկայացնէ:
17.7.13
Վարչապետի զուգարաններն ու գիտութիւնը
ԱՐԱՄ ՊԱՊԱՅԵԱՆ
Թող ինձ ներեն մեր շատ յարգելի գիտնականները. խօսքս պիտի սկսեմ (ներողութիւն արտայայտութեանս) զուգարաններից, չնայած որ գիտութեան մասին եմ հիմա գրելու:
Ո՞վ, ո՞ր իրեն յարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնես»ի մասին: Այն, որ մեր երկրի վաղուայ օրուայ մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց` առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ` 340 հազար դոլար, դա գիտի ամէն հայ:
Ո՞վ, ո՞ր իրեն յարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնես»ի մասին: Այն, որ մեր երկրի վաղուայ օրուայ մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց` առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ` 340 հազար դոլար, դա գիտի ամէն հայ:
Դառնացած ժողովուրդ. խոհեր Յովհաննէս Թումանեանի հետ` թոշակառու գիտնականների մասին
ՆԱՅԻՐԱ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ
«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից»:
Մեծ Լոռեցին այս խօսքերն ասել է 100 տարի առաջ` նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նոյն մտածմունքների մէջ. խնդիրները շարունակում են կուտակուել, նրանց աւելանում ու աւելանում են նորերը:
Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մէկը։
14.7.13
Կիպրոսի հեռափնեայ (offshore) ընկերութեան գայթակղութիւնը եւ Նաւասարդ արք. Կճոյեանը
Մայիս 29ին, «Հետք» լրագրական հետաքննութեան ելեկտրոնային թերթը հրապարակած էր զգայացունց լրատուութիւն մը՝ Կիպրոս արձանագրուած հեռափնեայ (*) "Wlispera Holdings Limited" ընկերութեան գոյութեան մասին, որուն բաժնետէրերն են, ըստ վաւերաթուղթերու, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը, Արարատեան թեմի Հայրապետական Փոխանորդ Նաւասարդ արք. Կճոյեանը եւ գործարար Աշոտ Սուքիասեանը, եւ որուն հաշուոյն մեծ գումարներու փոխանցումներ կատարուած են ի վնաս ուրիշ գործարարի մը՝ Փայլակ Հայրապետեանի։
28.11.12
Ուզո՞ւմ էք իմանալ, թէ հայերը ինչու են լքում Հայաստանը
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
«Լոյս» հիմնադրամ են ստեղծել, ուսանողներ են ուղարկում արտերկիր, որ կրթուեն լաւագոյն բուհերում: Ասում են` գիտելիքն է առաջնայինը 21-րդ դարում: Նախագահը, վարչապետը հանդիպում են դրսում ուսում ստացողների հետ, զրուցում վեհ գաղափարների շուրջ, բայց յետոյ պարզւում է` իշխանական ներկայացման մի արար է ընդամէնը: Սցենարի այս մասի հեղինակն էլ Տիգրան Սարգսեանն է:
Subscribe to:
Posts (Atom)