Showing posts with label Յովիկ Աբրահամեան. Show all posts
Showing posts with label Յովիկ Աբրահամեան. Show all posts

11.9.16

Ինչու իրականում հրաժարական տուեց Յովիկ Աբրահամեանը

 ԱՐՄԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
 
Վարչապետ Յովիկ Աբրահամեանը սեպտեմբերի 8-ին հրաժարական տուեց` այդ պաշտօնում ընդամէնը երկուսուկէս տարի մնալուց յետոյ: Նրա հեռացումը, սակայն, որեւէ կոնկրէտ, հասկանալի բացատրութեան չարժանացաւ: Աբրահամեանի հրաժեշտի ելոյթից տպաւորութիւն էր, որ նա հեռանում է նախագահից եւ ՀՀԿ-ից խռոված, արդարանալու, իր ուսերից կառավարութեան ձախողումների պատասխանատուութիւնը գցելու ակնյայտ ցանկութեամբ: Սակայն ոչ նրա եւ ոչ էլ նախագահի կողմից այդպէս էլ որեւէ բացատրութիւն չտրուեց, թէ ինչո՞ւ է վարչապետի փոփոխութիւնը տեղի ունենում խորհրդարանական վճռորոշ ընտրութիւններից ընդամէնը 6-7 ամիս առաջ, ո՞րն է նման շտապողականութեան օբյեկտիւ անհրաժեշտութիւնը եւ ի՞նչ խնդիր է լուծելու Կարեն Կարապետեանի նոր կառավարութիւնը: Իրականում այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, շատ աւելի խոշոր կուլիսային գործընթացի կամ օպերացիայի արարներից է: Իսկ Յովիկ Աբրահամեանի հրաժարականն ունի ոչ թէ մէկ, այլ մի քանի խորքային պատճառ:

19.2.15

Սերժ Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի հակամարտութիւնը

Փետրուար 12ին տե­ղի ու­նե­ցած Հան­րա­պետա­կան կու­սակցու­թեան խոր­հուրդի նիս­տին, կու­սակցու­թեան նա­խագահ եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան խստօ­րէն քննա­դատած է հա­մախո­հու­թեան կա­ռավա­րու­թեան իր եր­բեմնի գոր­ծընկե­րը, ըսե­լով թէ «Գա­գիկ Ծա­ռու­կեան քա­ղաքա­կան դե­րակա­տարը երկրի հա­մար դար­ձել է չա­րիք»։ Սարգսեան յայ­տա­րարած է, որ իր հրամանագ­րով նոյն օրն իսկ Ծա­ռու­կեան կը զրկուի Ազ­գա­յին Անվտան­գութեան Խորհուրդի ան­դա­մի կար­գա­վիճա­կէն: «Երկրի անվտան­գութեան բարձ­րա­գոյն մար­մի­նը կի­նոթատ­րոն չէ, որ ով երբ ցան­կա­նայ գայ, երբ չցան­կա­նայ՝ չգայ», ըսած է Սարգսեան, միաժա­մանակ նշե­լով, որ Ծա­ռու­կեան 2013-2014ին Ազ­գա­յին Ժողովի գու­մա­րած 145 նիստե­րէն մասնակցած է միայն 4ին: «Եթէ նա այդ աս­տի­ճանի ար­հա­մար­հում է իր ընտրող­նե­րին եւ Ազ­գա­յին Ժո­ղովի դե­րը, մենք դրա իրա­ւունքը չու­նենք. մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետութեան իւ­րա­քան­չիւր քա­ղաքա­ցու իրաւունքնե­րի հա­մար։ Մեր պատ­գա­մաւոր­նե­րը վա­ղուա­նից կը նա­խաձեռ­նեն նման անհե­թեթ վի­ճակին վերջ տա­լու հա­մար անհրա­ժեշտ քայ­լե­րը», աւել­ցուցած է ան: 

26.5.14

Նա տեսել է երեւի արեւային մի վարչապետ

 ՄՀԵՐ ԱՐՇԱԿԵԱՆ

«Մոռանալ ես-ը մենք-ի մէջ»: Յովիկ Աբրահամեանի մասին է: Վերջին զանգի օրը կարդում է բոլոր ձօները բոլոր ղեկավարներին կարդացած դէմքով մի պատանի (*): Չի բացառւում, որ պատանին անգիր գիտի նաեւ «Դեկամերոնը»: Որովհետեւ, ինչպէս իր կարդացած ձօնը, այնպես էլ «Դեկամերոնը» նրա դպրոցական ծրագրում չի եղել: Եւ «Դեկամերոնը», եւ «Ձօն վարչապետին»-ը, ըստ էության էրոտիկ ժանրի գործեր են: Այսինքն, ինչ-որ տեղ մտնել դուրս գալու մասին են: Բացառուած չէ, որ այս ձօնը նախապատրաստել են նախորդ վարչապետի համար նախորդ վերջին զանգի առիթով, բացառված չէ, որ այս ձօնը յիշեալ դպրոցի պարտադիր ասմունքի շրջանակներում է բոլոր վերջին զանգերին կամ վարչապետների բոլոր այցելութիւնների ժամանակ: Բացառված չէ նաեւ, որ այս ձօնը բոլոր պետական պաշտօնեաների համար է մտածուած եղել կամ այն պաշտօնեայի համար, որն առաջինը ոտք կը դնի իրենց դպրոց, որովհետեւ մի տեսակ չափի զգացման դէմ է «այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել» տողը: Եթէ, ի հարկէ, այդ ձօնը երեխայի էքսպրոմտ ստեղծագործութիւնը չէ՝ գրուած երկու գիշեր առաջ:

14.4.14

... Լեռը մո՞ւկ մը պիտի ծնի



Ապրիլ 13ի երեկոյեան Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան կեդրոնական գրասենեակին մէջ կուսակցութեան գործադիր մարմինի եւ խորհուրդի նիստերը աւարտեցան: Նիստերուն աւարտէն ետք, կուսակցութեան բանբեր Էդուարդ Շարմազանով յայտարարութեամբ մը հանդէս եկաւ, յայտնելով, թէ Յովիկ Աբրահամեան՝ կուսակցութեան փոխ-նախագահը, նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ առաջարկուած էր որպէս վարչապետ։

28.11.12

Ուզո՞ւմ էք իմանալ, թէ հայերը ինչու են լքում Հայաստանը

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
 
«Լոյս» հիմնադրամ են ստեղծել, ուսանողներ են ուղարկում արտերկիր, որ կրթուեն լաւագոյն բուհերում: Ասում են` գիտելիքն է առաջնայինը 21-րդ դարում: Նախագահը, վարչապետը հանդիպում են դրսում ուսում ստացողների հետ, զրուցում վեհ գաղափարների շուրջ, բայց յետոյ պարզւում է` իշխանական ներկայացման մի արար է ընդամէնը: Սցենարի այս մասի հեղինակն էլ Տիգրան Սարգսեանն է: