Showing posts with label Անահիտ Բախշեան. Show all posts
Showing posts with label Անահիտ Բախշեան. Show all posts

4.10.17

Ռուսերէնի հանրայնացման առանձին հայեցակարգի հարցը Հանրային Խորհրդում բուռն բանավէճեր յարուցեց

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ 
 
Ռուսաց լեզուի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման` կառավարութեան նախաձեռնութիւնն այսօր բուռն բանավէճի առարկայ դարձաւ Հանրային Խորհրդում: Մինչ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը փորձում էր պաշտպանել նախաձեռնութիւնը, նրան հակադարձում եւ քննադատութեան էին ենթարկում խորհրդարանի նախկին պատգամաւոր Արշակ Սադոյեանը, Երեւանի աւագանու անդամ Անահիտ Բախշեանը, նաեւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը:

31.7.13

Սակերը բարձրացնելու որոշումը ապօրինի՞ էր

Կաշառքի եւ ապականումի դէմ պայքարի «Թրենսփէրէնսի Ինթէրնէշընըլ» երեւանեան կեդրոնի գործադիր տնօրէն Վարուժան Հոկտանեան Ազգային Ժողովի Բարոյագիտութեան յանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայեանին հասցէագրած դիմումով խնդրած է ճշդել, թէ «ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը գտնուե՞լ է արդեօք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»:

17.7.13

Դառնացած ժողովուրդ. խոհեր Յովհաննէս Թումանեանի հետ` թոշակառու գիտնականների մասին

ՆԱՅԻՐԱ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ

«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից»:
Մեծ Լոռեցին այս խօսքերն ասել է 100 տարի առաջ` նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նոյն մտածմունքների մէջ. խնդիրները շարունակում են կուտակուել, նրանց աւելանում ու աւելանում են նորերը:
Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մէկը։