ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
Իրաւ կամ շինծու սկանդալնե՞ր էին պէտք, որպէսզի Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը մի փոքր բաց անէր վարագույրը իր ֆինանսական
գործառնութիւնների վրայից, աջից-ձախից ցեխարձակումնե՞ր՝ որպէսզի Մայր Աթոռի ներկայացուցիչները հանրութեանը բացատրութիւններ տային
սոցիալական-կրթական-առողջապահական այն հսկայածաւալ գործունէութեան
վերաբերեալ, որը տարւում է Հայ Եկեղեցու կողմից կամ հովանու ներքոյ:
Աստուածաշնչեան պատգամը՝ «ձախ ձեռքդ թող չիմանայ աջն ինչ է անում», այս
պարագայում եւ այս օրերին կիրառելի չէ, յատկապէս մեր՝ յետսովետական
պայմաններում, յատկապես մեր՝ զրպարտող-բամբասող լրատուամիջոցների
միջավայրում, եւ մանաւանդ՝ ամէն բանի նկատմամբ հաւատը կորցրած մեր
հասարակութեան մէջ: