ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Մի ամբողջ դարաշրջան է ընդգրկում Ռոպէր Հատտէճեանի
ապրած կեանքը: Նրանով կարելի է կազմել արեւմտահայ բնօրրանում ազգային
կեցութիւն եւ նկարագիր պահած-շահած ժողովրդի պարզ ու բարդ կենսագրութիւնը:
Նրա հոգեաշխարհը ձեւաւորուեց անցեալ դարի ճիշդ կէսից՝ յիսունականներից:
Այսօր, արդէն վաթսուն եւ աւելի տարիներ, նա՛ է ձեւաւորում Պոլսոյ ազգային
գրամշակութային եւ ընկերային կեանքի շնչառութիւնը: