ՎԱՀԷ ՍԱՀԱԿԵԱՆ
Թւում է, թէ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ ստեղծուել է մի իրավիճակ,
երբ Ազգային Ժողովի մեծամասնութիւն կազմող ՀՀԿ խմբակցութիւնն, ըստ գործող
Սահմանադրութեան, պէտք է ընտրի նոր վարչապետ իրենց իսկ շարքերից, եւ,
այդպիսով, բաւարարի իր ընդդիմախօսների եւ ցուցարարների առաջին, հիմնական
պահանջը՝ Սերժ Սարգսեանի հրաժարումը այսպէս կոչուած՝ «երրորդ ժամկէտ»-ից։
Վերջին տասնամեակում, այնուամենայնիւ, ՀՀԿ-ն չի կարողացել գործնականօրէն
համոզել եւ ապացուցել ընտրողներին եւ քաղաքացիական այն ստուար շերտերին, ովքեր
այս օրերին տօնում են Սերժ Սարգսեանի հրաժարականը, որ բաւարար կամք է
ցուցաբերել տեղական ու ազգային ընտրութիւնների ողջ ընթացքը օրինականութեան
ու արդարութեան սկզբունքներով կազմակերպելու գործում, որ հաստատել է
օրէնքի իշխանութիւն, որտեղ չկան արտօնեալներ եւ ընչազուրկներ, որտեղ
ամբարտաւանութիւնը խրախուսելի չէ, իսկ երկակի չափանիշները՝ ընդունելի
նորմ։