ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ազգային Վիճակագրական Ծառայութեան հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատութիւնը» զեկոյցի շուրջ
2013-ին
նախորդ տարուայ համեմատ Հայաստանում արձանագրուել է աղքատութեան մակարդակի
աննշան` 0,4 տոկոսով նուազում, ինչի արդիւնքում անցեալ տարի աղքատութեան
մակարդակը կազմել է 32 տոկոս` նախորդ տարուայ 32,4 տոկոսի դիմաց: Զեկոյցը
պատրաստուել է ըստ տնային տնտեսութիւնների կենսապայմանների ամբողջացուած
հետազօտութեան արդիւնքների: Բնական է, որ նախ եւ առաջ պէտք է յստակեցնել, թէ
ի՞նչ ասել է աղքատ: