Showing posts with label Հաքան Եաւուզ. Show all posts
Showing posts with label Հաքան Եաւուզ. Show all posts

4.8.13

Թրքական ժխտողականութիւն եւ միակողմանի պատասխաններ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ԻՒԹԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹՐՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Յունիս 5-8ին, Թիֆլիսի մէջ գումարուած է «Կովկասը կայսերական վերջալոյսին. ազգայնականութիւն, ազգութիւն եւ ազգակերտում (1870ականներ-1920ականներ)» գիտաժողովը, որուն գլխաւոր հովանաւորներն էին ԱՄՆի Իւթայի համալսարանի (University of Utah) թրքական ուսմանց ծրագիրը եւ Ամերիկայի Թրքական Համախմբումը (Turkish Coalition of America)։ Այլ հովանաւորներ էին Թրքական Համագործակցութեան եւ Զարգացման Գործակալութիւնը, թրքական «Հասան Գալիոնճը» համալսարանը, Թիֆլիսի Պետական համալսարանը, Ատրպէյճանի Գիտութիւններու Ակադեմիան եւ թուրք անհատ գիտնական մը՝ Մեհմէտ Արիսան։

11.6.13

Հայաստանցի գիտնականները չեն մասնակցել հակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուած գիտաժողովին

Հայաստանցի գիտնականները նպատակայարմար չեն համարել մասնակցել թուրքական եւ ադրբեջանական հակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուած գիտաժողովին: Պատճառն աւելի վաղ ուղարկուած հրաւէրի ու գիտաժողովի ձեւաչափի անհամապատասխանութիւնն է:
Գիտաժողովը բացուել է Յունիսի 5-ին Թբիլիսիում: Դրան հրաւիրուած են եղել 10-15 հայ գիտանականներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Սփիւռքից (*):