Showing posts with label հնագոյն պատմութիւն. Show all posts
Showing posts with label հնագոյն պատմութիւն. Show all posts

26.11.14

Հայը եւ անցեալը. Դրուագներ ազգային ազատագրական գիտութիւնից (*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտութիւնը` աւելի մեծ ընկերս:
Արիստոտէլ

Մերն ուրիշ է...
Գրանդ Քէնդի


Այս յօդուածով ես վերջացնում եմ «հայոց ազատագրական գիտութեան» վերաբերեալ շարքը: Այս անգամ չեմ խուսափելու անուններ յիշատակելուց: Ինչեւէ, ի տարբերութիւն «ազատագրականներ»ի` ես հակուած չեմ յիշուող հեղինակներին եւ նրանց հետեւորդներին ծայրայեղ գնահատականներ տալու եւ վիրաւորելու: Կարծիքներ ունենալը, տեսութիւններ յօրինելը եւ հրապարակելը իրենց իրաւունքն է: Ցաւալին դրանք դպրոցական դասագրքեր եւ ակադեմիական շրջանակներ ներառելն է:

 *   *   *

20.11.14

Հայը եւ անցեալը. Ինքնամեղադրանք եւ դաւադրութիւն(*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Յաղթողներին չեն դատում:
Վերագրւում է Եկատերինա II-ին

Չկայ ոչինչ աւելի ճշմարիտ, քան առասպելը:
Էժեն Իոնեսկօ

Եթէ յաղթողներին չեն դատում, ուրեմն` պարտուողներին դատում են: Ովքե՞ր: Ե՛ւ յաղթողները, ե՛ւ երրորդ կողմը, ե՛ւ պարտուողները: Բոլորը: «Վա՛յ պարտուողներին», ինչպէս ասել է հռոմէացիներին յաղթող գալլերի առաջնորդ Բրեննոսը:
Մեր պատմութիւնը, որոշ առումներով, պարտութիւնների շարան է: Եղել են յաղթանակներ, եղել են նոյնիսկ մեծ յաղթանակներ, բայց, ի վերջոյ, պարտուել ենք: Պարտուել են Տիգրան Մեծն ու Արտաւազդը, Արշակն ու Պապը, Մամիկոնեաններն ու Բագրատունիները, պարտուել է Հայաստանը. պարտուել ենք մենք` կորցնելով մեր հողերի եւ հայրենիքի մեծագոյն մասը: Եղել է ամենամեծ պարտութիւնը` ցեղասպանութիւնը:

13.11.14

Հայը եւ անցեալը. Ուրարտու (*)


 ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Բոլոր անունները՝ չար եւ բարի, պատկերներ են […]:
Յիմար է նա, ով նրանցում գիտելիք է փնտռում:
Ֆրիդրիխ Նիցշէ, «Այսպէս խօսեց Զրադաշտը»

Մեր ազատագրական գիտութեան մէջ ամենակարեւոր ցուցիչներից մէկն է Ուրարտու անուան նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն միայն դրանով կարելի է որոշել, թէ ում հետ գործ ունես՝ ակադեմիական գիտութեան ներկայացուցչի, թէ «ազատագրականի»:

6.11.14

Հայը եւ անցեալը. տեղաբնիկն ու եկուորը (*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Էն որ Ադամն ու Եւան հայ են,
էտի գիտութիւնն ա ապացուցել:
Եթէ Ադամն ու Եւան հայ են,
ո՞նց կարող ա Աբրահամն ու Իսահակը
ուզբէկ ըլնեն:
Վարդան Պետրոսեան

Ընդհանրապէս, տեղաբնիկ` աբորիգեն են անուանում հեռու երկրների վայրի բնիկներին, որոնց յայտնաբերում, ապա նուաճում, գաղութացնում, «քաղաքակրթում» էին եւրոպական ճանապարհորդ նուաճող-գաղութարարները`Ջէյմս Քուքը եւ նրա նմանները: Այսինքն, այդ բառը մի տեսակ բացասական երանգներ ունի իր մէջ, իբրեւ անքաղաքակիրթ, յետամնաց, երբեմն` մարդակեր (չէ՞ որ Քուքին, ասում են, կերել են):
Հայերը հնդեւրոպական լեզուով խօսող ժողովուրդ են: Իսկ հնդեւրոպացիների հնագոյն հայրենիքը մինչեւ անցեալ դարի վերջին տասնամեակները սովորաբար տեղայնացնում էին Արեւելեան Եւրոպայում: Դէ ուրեմն, հայերի լեզուական նախնիները այնտեղից պիտի եկած լինէին: Եւ ոչ մի սարսափելի բան չկար կարծես: Թէեւ կարծիք կար, որ հայերէնը ոչ հնդեւրոպական, տեղական լեզու է, բայց դա գիտական չէր:

25.10.14

Հայը եւ անցեալը. ութհազարամեայ արիական հայերէնը(*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Իմ հաւատարիմ ընկեր, իմ նենգ թշնամի,
Իմ արքայ, իմ ստրուկ, լեզու մայրենի...

Վալերի Բրիւսով


Հինգհազարամեայ հայոց պատմութեանը զուգահեռ` շրջանառւում են զուգահեռ հետաքրքիր գաղափարներ: Օրինակ` որ մեր լեզուն արիական է, ինչպէս մենք ենք արիացիներ, մեր երկիրը արիական-հնդեւրոպական նախահայրենիքն է, այստեղից են ծագել միւս ազգերը, իսկ միւս լեզուները` հայերէնից: Եւ հայերէնն ամենահին լեզուն է: Նմանօրինակ յայտարարութիւններ կարելի է հանդիպել ամէնուրեք: Իսկ հնդեւրոպական հայրենիքի հայաստանեան տեղադրութիւնը դպրոցական դասագրքերում ներկայացւում է որպէս յայտնի եւ ընդունուած ճշմարտութիւն:

21.10.14

Հայը եւ անցեալը. հայոց հինգհազարամեայ պատմութիւնը(*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Ճշմարտութիւնը եւ արդարութիւնը բարձր են ամէն ինչից,
քանզի միայն նրանցից է կախուած ազգի մեծութիւնը:
Էմիլ Զոլա

Հայոց ինքնութեան ամենաէական յատկանիշներից է մեր մշակոյթի, այսպէս ասած, պատմական ուղղուածութիւնը` ամէն ինչի խորը ներծծուածութիւնը պատմութեամբ: Մեր անցեալի համարեա բոլոր մեծերը եւ ոչ այնքան մեծերը, երբ գրիչ են վերցրել իրենց ձեռքը, կարծես ինքնաբերաբար սկզբից գրել են վերնագիրը` «հայոց պատմութիւն», թէեւ յաճախ այդ գրուածքը չի համապատասխանել իր ընդգրկուն վերնագրին: Դրանով մենք որոշակի տարբերւում ենք, ասենք, հարեւան վրացիներից, որոնց մօտ հնում ընդունուած է եղել ոչ միայն պատմութիւն, այլեւ գեղարուեստական տիպի ստեղծագործութիւններ գրելը, յաճախ` իրանական էպիկական թեմաներով («Ընձենաւորը», «Ամիրան Դարեջանիանի», «Վիսռամիանի»): Մեր նոր գրականութիւնն էլ, որոշ չափազանցութեամբ, կարելի է ասել, որ պատմավէպերի` այսինքն, «հայոց պատմութիւններ»ի մի շարան է: Եւ մեր հայեացքը, զարմանալիօրէն, ուղղուած է ոչ դէպի առաջ, այլ` յետ:

15.10.14

Հայկական «ազգային ազատագրական գիտութիւն»ը

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Մեզ մոտ երկու անգամ երկուսը նույնպես չորս է, միայն մի տեսակ ավելի կայտառ է դուրս գալիս:
Իվան Տուրգենև, «Ծուխ»

Սովետահայ իրականության մեջ, ստալինյան դաժան դարաշրջանից հետո, եկավ խրուշչովյան «Ձնհալը», և ազատության զեփյուռը նոր շունչ հաղորդեց սովետական մարդկանց: Ավարտվեց սարսափի թագավորությունը: Մարդկանց այլևս հոծ խմբերով չէին աքսորում Սիբիր կամ տեղում գնդակահարում, որոշ չափով թափանցիկ դարձավ «երկաթե վարագույրը», ինքը՝ երկրի առաջնորդը, գնում էր տարբեր երկրներ, սկսեցին տպագրվել արգելված գրողները, գնդակահարված շատերը վերականգնվեցին որպես «իսկական կոմունիստներ» և անմեղ մարդիկ, սկսեց թարգմանվել և տպվել «իմպերիալիստական» երկրների գրականությունը, մարդիկ լսում էին «Բիթլզ» և այլն, և այլն:
ՍՍՀՄ հանրապետություններում սկսվեց ազգային զարթոնքը: Սկսեցին գործել ընդհատակյա հայրենասիրական խմբակներ, 1965-ին Երևանում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության հիսունամյակին նվիրված առաջին հսկայական, ոչ պետականորեն կազմակերպված ցույցը: Մեր ժողովուրդը, օտար բռնակալների դարավոր լծի ու գաղութացման պայմաններում, ձևավորել էր առաջընթացի և պայքարի մեկ ձև՝ ազգային ազատագրական շարժումը: Եվ մեր ձնհալն էլ ձեռք բերեց նման գծեր. այն ևս մեր ժողովրդին այնքան հայտնի ազգային ազատագրական շարժման մի դրսևորում էր: Տարբեր հանրապետություններում ընթացող պրոցեսները շատ առումներով նույնական էին, բայց և տարբեր, «տեղական կոլորիտով»: Դե, ադրբեջանցիները պետք է դեռ փնտրեին իրենց ինքնությունը, վրացիները՝ ձգտեին վերականգնել Ստալինի անկումով խաթարված՝ ՍՍՀՄ երկրորդ ժողովուրդ լինելու հանգամանքը, նրանց պատմաբանները հասցնեին իրենց մինչև Իսպանիա, իսկ մերձբալթյան ժողովուրդները պարսավեին ռուսական լուծը և շարժվեին դեպի Եվրոպա, ազատություն ու անկախություն:
Այս ֆոնի վրա պետք է վերագնահատվեր մեր ժողովրդի պատմությունը, ավելի ազգային, ոչ ստանդարտ ստալինյան-սովետական դիրքերից նորից գրվեր այն: Ձնհալը վերագնահատում էր պատմությունը: Բացահայտվել և դատապարտվել էր «անհատի պաշտամունքը», ինչպես ասվեց՝ արդարացվել էին գնդակահարված և աքսորված զոհերը: Մեր պրոֆեսիոնալները «Ձնհալի» դիրքերից վերաշարադրում էին մեր պատմությունը, վերագնահատում գրականությունն ու արվեստը: Բայց դա, ակնհայտորեն, բավարար հեղափոխաբար չէր արվում: Պրոֆեսիոնալները հակված չեն հեղափոխականության: Նրանք սովորաբար չեն հավատում ըստ նոր քամիների ուղղության բոլոր հին գաղափարները վերաձևելու տեսություններին, չեն հավատում արագընթաց, կայծակնային նոր լուծումներին և հեշտ չեն անցնում «ապստամբների» կողմը: Ազգային ազատագրական շարժումներում, ինչպես հեղափոխությունների ժամանակ, ռազմադաշտի առաջին դիրքերը զբաղեցնում են հերոսները և կրակոտ երիտասարդ մտավորականները՝ սիրողները, մարտնչող դիլետանտները: Նրանց զինանոցում են՝ խիզախ հայրենասիրությունը, երիտասարդությունը, գիտելիքների պակասը, սուր լեզուն և բոլորին քննադատելու ու հեղինակություններին հակադրվելու հզոր կամքը: Այսպես առաջացավ հայոց նոր պատմագրության և ընդհանրապես հայագիտության նոր, ժամանակակից ճյուղը՝ «ազգային ազատագրական գիտությունը»:
Առաջին ծիծեռնակներն ու ձեռքբերումներն արդեն տպավորիչ էին: Իսկ շարժումը տասնամյակների ընթացքում գրանցում էր նորանոր ձեռքբերումներ: Նախ, մեր երկրի հնագույն կայսրությունը՝ Ուրարտուն, վերագնահատվեց ու բացահայտվեց որպես հայկական պետություն, իր հայ արքաներով ու հայ բնակչությամբ, և նույնիսկ Ուրարտու տերմինն ինքը սկսեց մերժվել՝ որպես հակահայ մի բան: Ուրարտուի պատմությանը, լեզվին ու մշակույթին նվիրված աշխատությունները սկսեցին նշավակվել՝ որպես հակահայ դավադրության դրսևորումներ: Ուրարտերենն սկսեց ընթերցվել հայերեն, Մեծամորում գտնված մի մ.թ. XVIII դարի արաբատառ դրամ՝ որպես մ.թ.ա. XVIII դարի հայերեն-հայասերեն արձանագրություն և այլն: Սա արվում էր շատ հեղափոխաբար և այնքան հակագիտական մակարդակով, որ նույնիսկ «շարժման» ավելի կիրթ ազատամարտիկներին չէր գոհացնում: Ստեղծվեց ավելի մեղմ տեսակետ, որտեղ ուրարտերենը հայերեն չէր համարվում, այլ «նոր խուռիերեն»: Նոր տեսակետները մի քանիսն էին, և նրանց հեղինակները, ինչպես լինում է հեղափոխությունների ժամանակ, երբեմն նաև իրար դեմ էին պայքարում: Շարժմանը հսկայական լիցք տվեց Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի մենագրության լույսընծայումը (1984 թ.): Ուրեմն, նույնիսկ օտարներն են գրում, որ հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է, իսկ մեր գիտնականներն այդ մասին դավադրաբար լռել են:
Այս շարժումը չէր կարող շատ մեծ, հեղափոխական փոփոխություններ առաջացնել սովետահայ գիտության մեջ. կային բարձր հեղինակություն վայելող գիտնականներ՝ պրոֆեսիոնալներ, որոնք երբեմն կարճ, հատու խոսքով անդրադառնում էին նոր քամիների տեսություններին և մերժում, ժխտում կամ ջախջախում դրանք: Այն ժամանակ պետությունը, այսպես թե այնպես, կանգնած էր գիտնականների՝ պրոֆեսիոնալների կողքին: Երկար տասնամյակների ընթացքում մասնագիտական ու մասսայական մամուլում տպվեց ընդամենը մի քանի քննադատական հոդված` ուղղված «ազգային ազատագրական» տեսությունների դեմ:
Պատկերը որոշակիորեն փոխվեց ՍՍՀՄ փլուզումից ու վերահաս ազատությունից հետո: Վաստակավոր, հայտնի գիտնականներ՝ Գ. Ջահուկյանը, Գ. Սարգսյանը և այլք մեղադրվում էին հայրենադավության և հակազգային մեղքերի մեջ: Ինչ վերաբերում է, ասենք, Ուրարտուով զբաղված այլազգի գիտնականներին՝ Պիոտրովսկի, Մելիքիշվիլի, Դյակոնով, նրանք արդեն բացեիբաց հայտարարվում էին հակահայ, հրեա-մասոններ ու նման բաներ: Եվ այդ գիծը շարունակվում է մինչև այժմ: Հայհոյողները, անտեղյակության ու չիմացության պատճառով, չգիտեին, որ այդ հեղինակները, համեմատած իրենց արևմտյան գործընկերների հետ, «պրոհայկական նացիոնալիստներ» էին:
«Ազգային ազատագրական գիտությունը» իր ձևավորման սկզբնական էտապում իր մեջ որոշ առաջադիմական տարրեր էր կրում: Այն կիսագաղութային վիճակից դուրս գալու, հոգևոր և մտավոր ազատության ձգտման արտահայտություն էր, «Ձնհալի» և ազատագրական շարժման բաղադրիչներից մեկը: Նորմալ զարգացման դեպքում այն ժամանակի հետ պիտի կորցներ իր ագրեսիվ ազգայնականության և հակագիտականության տարրերը, ձուլվեր իսկական գիտությանը: Բայց մեզանում, այլևայլ պատճառներով, այն դարձավ մեր հայագիտության, եթե կարելի է այսպես ասել, հիմնական ուղղություններից մեկը: Այն, ինչ առաջ կարելի էր միայն ոչ գիտական կամ ոչ հեղինակավոր հանդեսներում ու հրատարակություններում տպագրել, մտել է արդեն դասագրքեր և մասնագիտական հրատարակություններ:
Այդ ուղղության բազմաթիվ դրույթներ ընդունվել են մեր գիտական հանրության մի նշանակալի մասի կողմից, այդ դրույթներով են առաջնորդվում արդեն շատ գիտաշխատողներ, դասախոսներ: Բայց նույնն են մնում ազատագրական շարժման մշտական բաղադրիչները՝ ոչ պրոֆեսիոնալիզմը, անտեղյակությունը ժամանակակից գիտության զարգացումներին, տենդենցիոզությունը, գիտական նորմալ կարծիքների վերաբերյալ ագրեսիվ կեցվածքը, օտարազգի և մեր ականավոր գիտնականներին մահացու մեղքերի մեջ մեղադրելու հակումը: Ընդ որում՝ այդ դրսևորումները երբեմն հասնում են այն աստիճանի, որ նույնիսկ չափավոր «ազգային ազատագրականներն» էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը: Եթե ըստ Տուրգենևի հերոսի՝ սլավոնասերների մոտ էլ երկու անգամ երկուսը չորս էր, բայց՝ ավելի կայտառ կերպով, ապա մեր ազատագրականների մոտ այն չորս չէ, այլ այնքան, ինչքան մարդ կարող է միայն երևակայել, միայն թե ավելի ու ավելի հնացվի ու պանծացվի մեր պատմությունը:
Հայաստանյան հայագիտության այս վիճակը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Այդ գործոններից մեկն է հավասարակշռված գիտական քննադատության բացակայությունը: Մասնագետները հակված չեն գլուխ դնել ագրեսիվ մերձգիտականության հետ: Եվ շատերն ուղղակի անտեղյակ են գիտության ժամանակակից վիճակից, մինչդեռ կարելի է պարզ լեզվով այն ներկայացնել:
Այս հոդվածով ես սկսում եմ «ազգային ազատագրական գիտության» վերաբերյալ իմ հոդվածաշարը: Այն կլինի մեղմ ոճով, առանց անունների, առանց հայհոյանքների ու օպոնենտներին մահացու մեղքերի մեջ մեղադրելու: Պետք է հատուկ շեշտվի, որ հարցի ամենաչնչին քաղաքականացումն իսկ կխանգարի գործին և կարժեզրկի նախաձեռնությունը:
- See more at: http://www.ilur.am/news/view/35702.html#sthash.UkrluyLr.dpuf
Մեզ մօտ երկու անգամ երկուսը նոյնպէս չորս է, 
միայն մի տեսակ աւելի կայտառ է դուրս գալիս: 
Իվան Տուրգենեւ, «Ծուխ»

Սովետահայ իրականութեան մէջ, ստալինեան դաժան դարաշրջանից յետոյ, եկաւ խրուշչովեան «ձնհալ»ը, եւ ազատութեան զեփիւռը նոր շունչ հաղորդեց սովետական մարդկանց: Աւարտուեց սարսափի թագաւորութիւնը: Մարդկանց այլեւս հոծ խմբերով չէին աքսորում Սիբիր կամ տեղում գնդակահարում, որոշ չափով թափանցիկ դարձաւ «երկաթէ վարագոյր»ը, ինքը` երկրի առաջնորդը, գնում էր տարբեր երկրներ, սկսեցին տպագրուել արգելուած գրողները, գնդակահարուած շատերը վերականգնուեցին որպէս «իսկական կոմունիստներ» եւ անմեղ մարդիկ, սկսեց թարգմանուել եւ տպուել «իմպերիալիստական» երկրների գրականութիւնը, մարդիկ լսում էին «Բիթլզ» եւ այլն, եւ այլն: