ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Իմ հաւատարիմ ընկեր, իմ նենգ թշնամի,
Իմ արքայ, իմ ստրուկ, լեզու մայրենի...
Վալերի Բրիւսով
Իմ արքայ, իմ ստրուկ, լեզու մայրենի...
Վալերի Բրիւսով
Հինգհազարամեայ հայոց պատմութեանը զուգահեռ` շրջանառւում են զուգահեռ հետաքրքիր գաղափարներ: Օրինակ` որ մեր լեզուն արիական է, ինչպէս մենք ենք արիացիներ, մեր երկիրը արիական-հնդեւրոպական նախահայրենիքն է, այստեղից են ծագել միւս ազգերը, իսկ միւս լեզուները` հայերէնից: Եւ հայերէնն ամենահին լեզուն է: Նմանօրինակ յայտարարութիւններ կարելի է հանդիպել ամէնուրեք: Իսկ հնդեւրոպական հայրենիքի հայաստանեան տեղադրութիւնը դպրոցական դասագրքերում ներկայացւում է որպէս յայտնի եւ ընդունուած ճշմարտութիւն: