ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Երեւանի «Իրատես» եռօրեան հարցազրոյց մը ունեցած է Հայաստանի Մշակոյթի փոխնախարար Ներսէս Տէր-Վարդանեանի հետ։ Զրոյցի նիւթը հայաստանեան գրական շուկային մէջ սպասուող եւ արդէն իսկ գոյութիւն ունեցող փոփոխութիւններն են։
«ՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՅՍՏԵՂ ԿԸ ԼԻՆԻ ՇԱՏ ՆՈՒՐԲ, ՉԽԱՆԳԱՐՈՂ»
- Պետական աջակցութեան եւ այլ ծրագրերով զգալի թուով թարգմանական գրքեր են լոյս տեսնում: Տեւական ժամանակ այս դաշտը բաց է եղել: Գրքերի ընտրութիւնը, թարգմանութիւնների որակը գոհացնո՞ւմ են ընթերցողին եւ մասնագիտական շրջանակներին:
-Վերջին տարիներին ունենք այս ուղղութեամբ առաջխաղացում, եւ պետական աջակցութիւնն այստեղ մեծ դերակատարում ունի: Թարգմանական գրականութեան պետական օժանդակութիւնը ակտիւացաւ յատկապէս Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակուելուն նախորդող տարում: Տարեկան տասնեակ գրքեր են հրատարակւում: Մենք արդէն հասել ենք նրան, որ որոշ դէպքերում գրքի բնօրինակի լոյս տեսնելուց յետոյ առաջին թարգմանութիւններից մէկը հայերէնն է: