Showing posts with label Արամ Պաչեան. Show all posts
Showing posts with label Արամ Պաչեան. Show all posts

4.12.17

«Նոր» ժամանակների գրականութեան ստեղծման եւ տարածման մասին. զրոյց Արեւիկ Աշխարոյեանի հետ

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐԵԱՆ
 
Նոյեմբերին Հայաստան այցելեցին ԱՄՆ Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ եւ գրողներ, ովքեր մի շարք գրական միջոցառումների շրջանակներում հանդիպեցին հայ գրողների եւ ընթերցողների հետ։ Իրադարձութիւնների գրաֆիկը բաւականին խիտ էր, ձեւաչափերը՝ տարբեր։
Ծրագիրն իրականացրել է «ԱՐԻ» գրական գործակալութեան կողմից ստեղծուած «ԱՐԻ» գրականութեան հիմնադրամը։
Վերոնշեալ ծրագրի, «ԱՐԻ» կազմակերպութեան եւ գործակալի գործառույթների մասին զրուցեցինք հիմնադրամի տնօրէն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյեանի հետ։

3.8.17

Արքմենիկ Նիկողոսեան․ «Մեր երկրում ընթերցասէրներ կան»

Ընթերցասէրների շրջանակում մեր օրերում գերակշռող թիւ են կազմում 18-ից 35 տարեկան երիտասարդները: Ամենաընթերցուող ժամանակակից գրողներից են Լեւոն Խեչոյեանը, Գուրգէն Խանջեանը, Յովիկ Չարխչեանը, Արամ Պաչեանը, Հրաչեայ Սարիբէկեանը, Գրիգը եւ այլք:

9.4.17

Արեւիկ Աշխարոյեան. «Ճիշդ չէ պնդումը, որ Հայաստանում քիչ են կարդում»

ՍՈՒՐԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
 
Գրական գործակալի մասնագիտութիւնը աշխարհում մեծ պահանջարկ սկսեց վայելել  20-րդ դարի սկզբին:  Գրական գործակալը (literary agent) մասնագէտ է, ով կապում է հեղինակին հրատարակիչների, թարգմանիչների, ռեժիսորների հետ ու առհասարակ զբաղւում է հեղինակային իրաւունքի վաճառքով կամ աւելի պարզ` գրքերի պրոդիւսինգով:  Հայաստանում այս դաշտը գրեթէ դատարկ է, գործող գրական գործակալներից մէկը Արեւիկ Աշխարոյեանն է, ով այժմ ղեկավարում է 2016-ին հիմնադրուած «Արի» գրական գործակալութիւնը:
Մեդիամաքսը Արեւիկ Աշխարոյեանի հետ զրուցել է գրական գործակալի աշխատանքի, հայ ժամանակակից գրականութեան ներկայի ու ապագային, ինչպէս նաեւ վերջերս կայացած ամէնամեայ Լոնդոնի գրքի ցուցահանդէսի մասին, որտեղ կար նաեւ հայկական տաղաւար:                                    

22.9.16

Արամ Պաչեան. «Փոփոխութիւնը կեանքի մեծ նշան է, ինչ-որ լուսաւոր կռիւ մահուան փիլիսոփայութեան դէմ»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
- Արամ, վաղը նշելու ենք անկախութեան 25-ամեակը (հարցազրոյցն արուել է 20 Սեպտեմբերին): Այս տարիներին ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ կորցրեցինք:
- Ընդհանրապէս մարդկային քաղաքակրթութեան համար ձեռք ենք բերել արժէքային ամենաթանկ հասկացութիւններից մէկը` անկախութիւն, ազատութիւն: Եւ լայն իմաստով` քաղաքակրթութիւնն, իմ կարծիքով, սկսւում է հէնց այդ տարածքից: Չգիտեմ, մասնագէտ չեմ, չեմ կարող ասել, թէ մեծ հաշուով ձեռքբերումներն ու մեր կորուստները որքանով էին համահունչ մեր ժողովրդի էութեանը: Գուցէ վիճակագիրները, սոցիոլոգները, տնտեսագէտներն աւելի յստակ կարող են խօսել այդ ամէնի մասին:

26.8.16

Գրի սեւն ու սպիտակը

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Գրողները լաւ ընթերցող են փնտռում, ընթերցողները՝ լաւ գրող: Ու էլի ընդհանուր յորձանքին տրուելով ու մոդայիկ երեւալու համար հայեացքներս յառում ենք անուն հանած, բայց իրականում գրական-գեղարուեստական համեստ արժէքների կրող Մարկեսին ու Կոելեօյին: Գրական անունների ճանաչուած լինելը եւս ճիշտ ու յամառ PR-ից է կախուած, որի արդիւնքում հասարակութիւնն ինքնամոռաց կը սկսի տուրք տալ հնչեղ անուններին, գրախանութների առաջ հերթ կը կանգնի՝ հերթական բեսթսելերը ձեռք բերելու համար: Ու եթէ անգամ հիասթափուի էլ, միեւնոյն է, հմայուած կարծիք կը յայտնի իր կարդացածի մասին: Այս յորձանուտում է, որ անտեսուած են մնում տաղանդաւոր, բայց չգովազդուող հեղինակները: Այս յորձանուտում է, որ նաեւ բացայայտւում են շնորհալի ու հետաքրքրական գրողները:

15.1.15

2014ին՝ վերջին տարիներուն հետ բաղդատելով, մեծ քանակութեամբ գիրք տպուած է Հայաստանի մէջ

Գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեան 2014 տարին կարեւոր նկատած է առաջին հերթին գրահրատարակչական ոլորտին մէջ արձանագրուած արդիւնաւէտ գործունէութեան համար: Ան այս մասին խօսած է «Հայոց Աշխարհ»ի թղթակից Ռուսլան Թաթոյեանի հետ ունեցած զրոյցին ընթացքին։

9.12.13

Արամ Պաչեան. «Եթէ Հայաստանն ի վերջոյ մոդեռնիզացուի, գրականութեան աղբարկղը բերնէ բերան լցուելու է»

ՆԱՐԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ
«Երբ որ մեր երիտասարդ գրողներից մի քանիսը դարձան քիչ թէ շատ հասարակական դէմքեր, յատկապէս երիտասարդ աղջիկները շատ էին հետաքրքրւում նրանցով, եւ մենք այդ հետաքրքրուածութիւնը ծառայեցրինք դէպի գիրքը: Եւ, ասենք, եթէ աղջիկների խումբը ֆէյսբուքում կամ ադնակլասնիկում տեսնում էր, որ Արամ Պաչեանը սիրում է Կոստան Զարեան, սկսում էր կարդալ Կոստան Զարեան:
Անցեալ տարի, երբ բաց ընթերցումներ կազմակերպեցինք Կասկադում, հարիւրին մօտ մարդ էր եկել. մօտ վաթսունի ձեռքին Կոստան Զարեանի գիրքն էր»,- հարցազրոյցներից մէկում վերջերս նշել է  գրականագէտ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիուտի հին եւ միջնադարեան բաժնի աւագ գիտաշխատող Արքմենիկ Նիկողոսեանը:
Նրա խօսքերից կարելի է եզրակացնել, որ Արամ Պաչեանն այն եզակի գրողներից է, ով կարողանում է գրաւել շատերի ուշադրութիւնը, սիրուել: