Showing posts with label Յովհաննէս Գրիգորեան. Show all posts
Showing posts with label Յովհաննէս Գրիգորեան. Show all posts

7.12.18

Palabra final - Last word - Վերջին խօսք



Hovhannes Grigorian
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Hovhannés Grigorián (Gumrí, 1945-Ereván, 2012) fue uno de los más notables poetas de Armenia en la época postsoviética.
Hovhannes Grigorian (Gumri, 1945-Yerevan, 2012) was one of the most remarkable poets of Armenia in post-Soviet times.
Յովհաննէս Գրիգորեան (Գիւմրի, 1945-Երեւան, 2012) յետխորհրդային Հայաստանի ամենէն ականաւոր բանաստեղծներէն մէկը եղած է։

26.8.16

Գրի սեւն ու սպիտակը

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Գրողները լաւ ընթերցող են փնտռում, ընթերցողները՝ լաւ գրող: Ու էլի ընդհանուր յորձանքին տրուելով ու մոդայիկ երեւալու համար հայեացքներս յառում ենք անուն հանած, բայց իրականում գրական-գեղարուեստական համեստ արժէքների կրող Մարկեսին ու Կոելեօյին: Գրական անունների ճանաչուած լինելը եւս ճիշտ ու յամառ PR-ից է կախուած, որի արդիւնքում հասարակութիւնն ինքնամոռաց կը սկսի տուրք տալ հնչեղ անուններին, գրախանութների առաջ հերթ կը կանգնի՝ հերթական բեսթսելերը ձեռք բերելու համար: Ու եթէ անգամ հիասթափուի էլ, միեւնոյն է, հմայուած կարծիք կը յայտնի իր կարդացածի մասին: Այս յորձանուտում է, որ անտեսուած են մնում տաղանդաւոր, բայց չգովազդուող հեղինակները: Այս յորձանուտում է, որ նաեւ բացայայտւում են շնորհալի ու հետաքրքրական գրողները:

9.2.13

Յովհաննէս Գրիգորեան. Պանթէոնէն անդին

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ
 
Հիմա փողոցներուն մէջ ծառերէն դեղին բանաստեղծները կախող Պօէտը չկայ: Չկայ Յովհաննէս Գրիգորեանը, որուն անշուք սենեակը վերջին տարիներուն ժամանակակից գրողներուն համար հանդիսավայր դարձած էր: Գիտէինք անոր ծանր հիւանդութեան, գող հիւանդութեան մասին որ մեզմէ խլեց Երեւանի անկրկնելի պոհէմը, սեւին ու սպիտակին հետ ապրած ու անոր երանգներով ամէնուն սիրելի դարձած բանաստեղծը:
Խօսած էր Հայաստանի սահմաններուն մասին: Գիտէր այդ սահմանները: Գիտէ՞ր արդեօք որ Հայաստանը, մեր Պօէզիայի Հայաստանը իրմով սկիզբ կ'առնէր:

Հայրենի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեան ոչ եւս է

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
 
Ցաւով իմացանք, որ Հինգշաբթի, Փետրուար 7-ի առաւօտեան, երկար ժամանակ քաղցկեղի դէմ պայքարելէ ետք, իր մահկանացուն կնքած է յայտնի բանաստեղծ ու Հայաստանի Գրողներու Միութեան քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, 68 տարեկան հասակին։ Ան ամենէն յայտնի անուններէն մէկն էր 1960ական թուականներուն հրապարակ իջած «երիտասարդ բանաստեղծներ»ու սերունդին՝ Հենրիկ Էդոյեանի, Արտեմ Յարութիւնեանի, Դաւիթ Յովհաննէսի, Արմէն Մարտիրոսեանի (1943-2009) եւ Սլաւիկ Չիլոյեանի (1940-1975) հետ։

15.3.12

Յովհաննէս Գրիգորեան. «Եկէք պայքարենք միայն վատի դէմ»

«Գրողը մասնագիտութիւն է, կոչում, տաղանդ, մասնագիտացում, եթէ այս բոլորից մէկն էլ չլինի, դու գրող համարուել չես կարող: Գրողը համակ սէր է»,- ասում է գրականութեան եւ հրապարակախօսութեան ոլորտում 2011 թուականի պետական մրցանակի դափնեկիր, գրող, հրապարակախօս Յովհաննէս Գրիգորեանը: Գրողների միջազգային օրը նա անցկացնելու է հիւանդանոցում` իր նոր վիպակի վրայ աշխատելով: Խոստովանում է` հիւանդութիւնը իրեն ապրելու նոր ուժեր տուեց: