ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐԵԱՆ
Նոյեմբերին Հայաստան այցելեցին ԱՄՆ Այովայի համալսարանի Գրողների
միջազգային ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ եւ գրողներ, ովքեր մի
շարք գրական միջոցառումների շրջանակներում հանդիպեցին հայ գրողների եւ
ընթերցողների հետ։ Իրադարձութիւնների գրաֆիկը բաւականին խիտ էր,
ձեւաչափերը՝ տարբեր։
Ծրագիրն իրականացրել է «ԱՐԻ» գրական գործակալութեան կողմից ստեղծուած «ԱՐԻ» գրականութեան հիմնադրամը։
Վերոնշեալ ծրագրի, «ԱՐԻ» կազմակերպութեան եւ գործակալի գործառույթների
մասին զրուցեցինք հիմնադրամի տնօրէն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյեանի
հետ։