Showing posts with label ժամանակակից գրականութիւն. Show all posts
Showing posts with label ժամանակակից գրականութիւն. Show all posts

4.12.17

«Նոր» ժամանակների գրականութեան ստեղծման եւ տարածման մասին. զրոյց Արեւիկ Աշխարոյեանի հետ

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐԵԱՆ
 
Նոյեմբերին Հայաստան այցելեցին ԱՄՆ Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ եւ գրողներ, ովքեր մի շարք գրական միջոցառումների շրջանակներում հանդիպեցին հայ գրողների եւ ընթերցողների հետ։ Իրադարձութիւնների գրաֆիկը բաւականին խիտ էր, ձեւաչափերը՝ տարբեր։
Ծրագիրն իրականացրել է «ԱՐԻ» գրական գործակալութեան կողմից ստեղծուած «ԱՐԻ» գրականութեան հիմնադրամը։
Վերոնշեալ ծրագրի, «ԱՐԻ» կազմակերպութեան եւ գործակալի գործառույթների մասին զրուցեցինք հիմնադրամի տնօրէն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյեանի հետ։

3.10.17

Անթարգմանելի վիպակի նորոյթները

ԱՆԻ ՓԱՇԱՅԵԱՆ
Լաւագոյն վէպերն ու վիպակները ծնւում են, որպէսզի ցոյց տան կեանքի անհարթութիւնները եւ ազդարարեն նրանց հետ ոչ մի կերպ չհամաձայնուելը: Այդպիսի գործեր ընթերցելիս համոզւում ես, որ հաշտուողականութիւնը հասարակութեանը վայրէջքների է տանում: Արծուիի (Արծուի Բախչինեան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վիպակը հէնց այդպիսի ենթատեքստ ունի՝ չյարմարուել: Մի՞թէ ճիշտ է այն ամէնը, ինչ հրամցնում են. անգամՙ յատուկ անունները, բոլորի կողմից ընդունուած բարքերը: Եւ այս ամէնը վիպակի սկզբից մինչեւ վերջ հաստատում է Մուչիկը՝ նոյն ինքը՝ Թաթուլ Թաթուլեանը: Տաղանդաւոր այս մարդը, որ նկարչութեան մէջ է գտնում իրեն, թափառում է ամէնուր՝ այդպէս էլ չհասկանալով՝ ո՛րն է այն վայրը, որտեղ լիովին երջանիկ կը զգայ, ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ կ՚ուզենար ապրել: Եւ լուռ կրում է Հայրենիքի ցաւը՝ մտօք երբեք չհեռանալով նրանից: Նա հաւաքական կերպարն է շատ հայերի, ովքեր հեռուից են սիրում Հայրենիքը՝ կարօտի մեծ չափաբաժնով: Եօթ տարին մէկ Հայաստան այցելող Մուչիկը կարծես Երկրագնդի վրայով հապճեպ քայլող մէկը լինի, որն անվերջ շտապում է: