ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷ
ՅՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԷՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԷՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Յայտնի իրողութիւն է, որ լեզուներն առանց փոխառութիւնների չեն լինում: Դրանք եղել են, կը լինեն եւ մերժելի չեն, եթէ անհրաժեշտաբար են փոխառուել: Իրողութիւն է նաեւ, որ ամէն լեզու փորձում է հնարաւորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժէքները: Երբ տուեալ լեզւում ստեղծւում է համապատասխան բառը, որը հասարակութիւնն ընդունում է, փոխառութիւնը դառնում է օտարաբանութիւն:
Ի տարբերութիւն փոխառութեան՝ օտարաբանութիւնը մերժելի է, որովհետեւ նախընտրելով օտարաբանութիւնը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:
Հայերէն շատ բառեր, ցաւօք, երբեմն անտեսւում են: Նկատի ունենալով վերը ասուածը՝
ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
ստորեւ բերուած օտար բառերի փոխարէն գործածել հայերէն համարժէքները.