Showing posts with label մոգական իրապաշտութիւն. Show all posts
Showing posts with label մոգական իրապաշտութիւն. Show all posts

14.7.20

«Հարիւր մէկ տարուան» հայկական ու իսպանական բանուկ խաչմերուկ (ընդհանուր նկատառումների ճամբով)

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
«Հարիւր մէկ տարուան» վիպաշարը (1933) ճանաչողական նոր սկիզբ է Յակոբ Օշականի գրական ժառանգութեան մէջ։ Այն կրնկի վրայ, անակնկալ բացում է թուրքական կեանքի պատուհանը եւ հայ-թուրքական առճակատումների երեսները։ Դա հարեւան ժողովրդի բնութագրման ամբողջական ու, կարծում ենք, դեռեւս հազուագիւտ յանդուգն փորձերից է, հայ գրականութեան մէջ առաջինը՝ ըստ էութեան։ Ճիշդ կը լինէր աւելացնել՝ հայկակա՛ն պատուհան թուրքաշխարհի բազմաշերտ հոգեբանութեան, հաւաքական ըմբռնումի, Արեւելքի զգայութիւնների եւ երկու ժողովուրդների փոխթափանցող բարքերի «համախառն» քննութեան, թուրք աւանդոյթի զօրութեան, նախապաշարումների, կնոջ երեւոյթի առեղծուածային մարմնաւորումների առումներով։
Բաղադրիչների համալիր, բազմաճիւղ օղակ է «Հարիւր մէկ տարուան» վիպաշարը։ 

24.3.12

Արգենտինա Արգենտինա

ՄԱՐԻՆԷ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Ո՞վ ա յիշում` երբ որ Մարկէսի «Հարիւր տարուայ մենութիւնը» հայերէն թարգմանուեց, ինչ եղաւ յետոյ: Մոգական ռէալիզմի յաղթարշաւ սկսուեց հայոց գրական աշխարհում: Մոգական ռէալիզմը էն ա, երբ որ անիրականն ու անհաւատալին պատմւում  են որպէս իրականում տեղի ունեցած: Մի քանի օր առաջ խօսք գնաց մոգական ռէալիզմի մասին, ու Վահրամ Դանիէլեանը յղում արեց, եթէ ճիշդ եմ յիշում, Մարիօ Վարգաս Լիոսային, որն ասել էր` եթէ լատինաամերիկեան իրականութիւնը նկարագրես չոր ռէալիստական ոճով` կը ստացուի հէնց մոգական ռէալիզմ: Անկեղծ ասած, կար ժամանակ ինձ թւում էր, թէ դա կարելի ա ասել հայ իրականութեան մասին` որ եթէ մեր հետ պատահող դէպքերը պատմենք ոնց որ կան` եւրոպացին դա կ՚ընկալի որպէս ֆանտաստիկա: Բայց էս ամէն ինչի մասին իմ բլոգում գրելու ցանկութիւնը գիտէ՞ք ինչու մէջս առաջացաւ: Որովհետեւ մի տաս օր առաջ ինձ զանգեցին Արգենտինայի դեսպանութիւնից, ելեկտրոնային հասցէս ճշտեցին ու նամակ ուղարկեցին` Արգենտինայի արտգործնախարարի յօդուածը Մալվինեան կղզիների մասին (բրիտանացիները դրանց ասում են Ֆոլկլէնդեան կղզիներ): Կ'ասէք` ի՞նչ կապ ունի սա մոգական ռէալիզմի կամ ֆանտաստիկայի հետ, ինձ ճանաչում են որպէս բլոգէր, դրա համար էլ ուղարկել են, ամենայն հաւանականութեամբ միւս բլոգէրներին ու լրագրողներին էլ ուղարկած կը լինեն նոյն էս յօդուածը, Արգենտինայի համար Մալվինների հարցը շատ կարեւոր ու ցաւոտ հարց ա, դէ դեսպանատունն էլ փորձում ա հայ հասարակութեանը տեղեակ պահել արգենտինեան դիրքորոշման մասին: Ամբողջ խնդիրն էն ա, որ էս երկրի դեսպանատան հետ իմ շփումը նախապատմութիւն ունի` մոգական ռէալիզմի ոճով ճակատագրի կողմից գրուած: Ես ոչ Մարկէսն եմ, ոչ էլ Բորխէսը, բայց փորձեմ էտ պատմութիւնը կարճ պատմել: