Showing posts with label Վազգէն Գէորգեան. Show all posts
Showing posts with label Վազգէն Գէորգեան. Show all posts

18.8.16

Դուինում յայտնաբերուած բուրգը` ծածկուած հաստ հողաշերտով, դեռ բացուելու է եւ բացելու իր գաղտնիքները

ԱՐԹՈՒՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, յայտնի են նաեւ ացտեկների, մայաների քաղաքակրթութիւններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարաւային Ամերիկայում, եւ յանկարծ առաջին հայեացքից անհաւատալի ու տարօրինակ լուր յայտնուեց` Հայաստանում բուրգ կայ, բուրգ է յայտնաբերուել:
Մեր զրուցակիցը հին եւ կորուսեալ քաղաքակրթութիւնների գաղտնիքների հետազօտող, աշխարհահռչակ «National Geographic», «Նռան հատիկ» (Միացեալ Նահանգներ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակուող «Քրոնոս» միջազգային հանդէսում եւ այլ պարբերականներում հրապարակուած բազմաթիւ յօդուածների հեղինակ Վազգէն Գէորգեանն է` Գուսան Համազասպի որդին: Նրանից առաջ էլ տեղացիներն իմացել, տեսել, հասկացել, համոզուել են, որ Դուինի կամ, աւելի շատ, Գետազատ գիւղի մօտ գտնուող ուշագրաւ բլուրը սոսկ բլուր չէ, նրա տակ ինչ-որ խորհրդաւոր շինութիւն է թաքնուած, սակայն Վազգէն Գէորգեանն առաջինն է նկատել ու հասկացել, որ այդ շինութիւնը բուրգ է:

Առեղծուածներ Հայկական Բարձրաւանդակին վրայ

ՄՈՎՍԷՍ ԾԻՐԱՆԻ

Մինչեւ անցնող դարաշրջանի երկրորդ կէսը, հնդեւրոպական ժողովուրդներու նախահայրենիքը եւ կամ քաղաքակրթութեան բնօրրանը կը տեղադրուէր տարբեր վայրեր, որոնց շարքին`  Պալքանեան թերակղզին կամ Միջագետքը։ Հայկական Բարձրաւանդակի մասին խօսք չկար: