Showing posts with label Դուին. Show all posts
Showing posts with label Դուին. Show all posts

18.8.16

Դուինում յայտնաբերուած բուրգը` ծածկուած հաստ հողաշերտով, դեռ բացուելու է եւ բացելու իր գաղտնիքները

ԱՐԹՈՒՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, յայտնի են նաեւ ացտեկների, մայաների քաղաքակրթութիւններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարաւային Ամերիկայում, եւ յանկարծ առաջին հայեացքից անհաւատալի ու տարօրինակ լուր յայտնուեց` Հայաստանում բուրգ կայ, բուրգ է յայտնաբերուել:
Մեր զրուցակիցը հին եւ կորուսեալ քաղաքակրթութիւնների գաղտնիքների հետազօտող, աշխարհահռչակ «National Geographic», «Նռան հատիկ» (Միացեալ Նահանգներ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակուող «Քրոնոս» միջազգային հանդէսում եւ այլ պարբերականներում հրապարակուած բազմաթիւ յօդուածների հեղինակ Վազգէն Գէորգեանն է` Գուսան Համազասպի որդին: Նրանից առաջ էլ տեղացիներն իմացել, տեսել, հասկացել, համոզուել են, որ Դուինի կամ, աւելի շատ, Գետազատ գիւղի մօտ գտնուող ուշագրաւ բլուրը սոսկ բլուր չէ, նրա տակ ինչ-որ խորհրդաւոր շինութիւն է թաքնուած, սակայն Վազգէն Գէորգեանն առաջինն է նկատել ու հասկացել, որ այդ շինութիւնը բուրգ է:

Առեղծուածներ Հայկական Բարձրաւանդակին վրայ

ՄՈՎՍԷՍ ԾԻՐԱՆԻ

Մինչեւ անցնող դարաշրջանի երկրորդ կէսը, հնդեւրոպական ժողովուրդներու նախահայրենիքը եւ կամ քաղաքակրթութեան բնօրրանը կը տեղադրուէր տարբեր վայրեր, որոնց շարքին`  Պալքանեան թերակղզին կամ Միջագետքը։ Հայկական Բարձրաւանդակի մասին խօսք չկար:

13.11.13

Հնագէտները Դուինի պեղավայրին մէջ եզակի բնակելի թաղամաս ու շինութիւններ բացած են

Միջնադարեան Հայաստանի մայրաքաղաք Դուինի հնավայրի գտածոները` ջնարակուած խեցեղէնը եւ ապակիի որոշ տեսակներ, կրնան չափանմոյշ ըլլալ տարածաշրջանի համար: Հնագիտական արշավախումբին ղեկավարի տեղակալ Նիւրա Յակոբեանը՝ «Արմենպրէս»ի թղթակիցին հետ զրուցելով, ամփոփած է 2013ի պեղաշրջանի աշխատանքը եւ նշած, որ աշխատանքները ընթացած են կեդրոնական թաղամասի` կաթողիկոսական 5-րդ դարու պալատի արեւմտեան եւ արեւելեան հատուածներուն մէջ: «Պեղումներ են իրականացուել նաեւ հարաւային բուրգի շրջանում, կաթողիկոսական պալատի հարաւ-արեւմտեան հատուածում, որի արդիւնքում բացուել է վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան` երկու օդամուղներով: