Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ
մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտուած չէ. դատապարտուել են
արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի
գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է
վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թուականին: Նրանց թւում է
գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը: