Showing posts with label ստալինեան մաքրագործումներ. Show all posts
Showing posts with label ստալինեան մաքրագործումներ. Show all posts

15.11.17

«Տրոցկիստ-նացիոնալիստ գրական վիժուածք». 1930-ականների գրական մթնոլորտի շուրջ

ԼԻԼԻԹ ԱՒԱԳԵԱՆ

«Հին» գրողներն ու գրականութիւնը ժամանակավրէպ էին: Գրական գործունէութիւնն այլեւս հասանելի էր բոլորին. «Գրականութիւնն այլեւս մի քանի «ընտրեալների» գործը չէ: Գրողներ ու արվեստագետներ են դառնում երէկուայ հովիւներն ու բատրակները, որոնց համար կեանքն ստեղծել է ինտելեկտուալ աշխատանքի մարդիկ դառնալու բոլոր պայմանները: Զով լեռների ու բամբակի դաշտերի աշխատաւորները պարզ ու անկեղծ բանաստեղծութիւններով, սրտառուչ ու ինքնաբուխ երգերով փառաբանում են մեծ Հոկտեմբերը, փառաբանում են նրա կազմակերպիչներին»: «Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ նրա անմիջական ծնունդը հանդիսացող Հայաստանի Կարմիր Նոյեմբերին անմիջապէս նախորդող շրջանում հայ բուրժուական եւ մանր բուրժուական գրականութիւնն արդէն սպառել էր իր կենսական բոլոր հիւթերը եւ գնում էր դէպի անկում: Այդ գրականութեան խոշորագոյն ներկայացուցիչները՝ Թումանեանը, Շիրվանզադէն, Իսահակեանը, Նար-Դոսը դադարել էին ակտիւ ստեղծագործական աշխատանքից: Հայ բուրժուական նացիոնալիզմը Րաֆֆուց եւ Գամառ Քաթիպայից յետոյ տուեց գրական անտաղանդ եւ անարիւն էպիգոնների մի գաճաճ սերունդ: (…) Պրոլետարիատի յեղափոխական շարժման հետ կապուած հայ հեղինակները՝ յանձինս Յակոբ Յակոբեանի և Արազու, մնում էին իբրեւ խիզախ բացառութիւններ»:
«Գրական թերթ»»-ի 1935-ի այս խմբագրականը[1] խօսում է արդէն տոտալիտար եւ մի միասնական գրական կազմակերպութեան պարտադրանքի մասին։
Բայց յեղափոխութեան առաջին տարիներին եւ մինչեւ 1920֊ական թուերի վերջը այդպէս չէր։

5.5.14

Միկոյեանի արձանը որպէս յիշեցում

ՆՈՒՆԷ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ

Երեւանի քաղաքապետարանը Ապրիլի 30-ի նիստում որոշում է ընդունել տեղադրել Անաստաս Միկոյեանի արձանը: Որոշման մէջ նշուած է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետութիւնում պետական եւ հասարակական նշանաւոր գործիչներին նուիրուած յուշարձանների իրականացման կարգն է»:

18.11.09

Ո՞վ տէր պիտի կանգնի

Յոբելինական տարի էր 2007ը։ Ի շարս բազմաթիւ նշանաւոր ու աննշան տարելիցներու, բայց նաեւ անոնցմէ գերիվեր, “սեւ” տարելից մըն ալ նշուեցաւ. 1937ի ստալինեան մաքրագործումներուն 70ամեակը։
Եթէ 1915ը մեր յիշողութեան մէջ այնքան ծանր կը կշռէ իբրեւ մեր հաւաքական գոյութիւնը սասանող Աղէտ մը՝ իր բազմաճիւղ ու բազմապիսի երկարաձգումներով, նոյնքան ծանր պէտք է կշռէ այդ արձագանգներէն մէկը՝ 1937ը, որուն զոհերը՝ չարչարուած, բանտարկուած, գնդակահարուած, Սիպերիոյ սառնամանիքներուն թէ անոնց ճանապարհին մեռած, նոյնիսկ՝ սակաւաթիւ ազատողները, յաճախ Աղէտին վերապրողներ էին, ուղղակի կամ անուղղակի կերպով անոր երախէն ճողոպրած, թրքական բռնատիրութենէն ազատելով համայնավար ամբողջատիրութեան ճանկերուն մէջ իյնալու համար։