Showing posts with label Գուրգէն Մահարի. Show all posts
Showing posts with label Գուրգէն Մահարի. Show all posts

3.10.18

Անտոնինա Մահարին ոչ եւս է

Երեւանեան հիւանդանոցի մը մէջ 94 տարեկանին այսօր իր մահկանացուն կնքած է լիթուանացի արձակագիր եւ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ Անտոնինա Մահարին՝ նշանաւոր արձակագիր ու բանաստեղծ Գուրգէն Մահարիի (1903-1969) կինը։ 

16.6.15

Արքմենիկ Նիկողոսեան. «Չարենցի, Բակունցի, Թոթովենցի դահիճները չպէտք է ներկայացուեն լուսապսակի ներքոյ»



Թէեւ անցել է աւելի քան 70 տարի, սակայն ստալինեան բռնութիւնների եւ հայ մտաւորականների սպանդի շրջանը լիովին բացայայտուած չէ. դատապարտուել են արարքները, սակայն ողբերգական իրադարձութիւնների մեղսակիցներն իրենց արժանի գնահատականը չեն ստացել:
Վերջին շրջանում գրականագէտները շատ են խօսում այն մասին, որ պէտք է վերարժեւորել այն, ինչ տեղի ունեցաւ 1937 թուականին: Նրանց թւում է գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսեանը:

7.3.14

«Չեմ կարծում, որ Մահարին այն գրողն է, որ դռնէ դուռ ընկնէի»

Գուրգէն Մահարին ամբողջական կը ներկայանայ հայ ընթերցողին




Հայաստանեան գրահրատարակչութեան պատմութեան մէջ առաջին անգամ հրատարակուել է Գուրգէն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատոր) առաջին գիրքը: Հրատարակիչը ոչ թէ պետական ընկերութիւն է, այլ մասնաւոր «Անտարես» հրատարակչութիւնը (նախագահ` Արմէն Մարտիրոսեան): Այս մասին «Առաւօտ»ին յայտնեց գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը: Նա տեղեկացրեց, որ նախկինում այս գործընթացն իրականացրել են ՀՀ ակադեմիական հաստատութիւնները, մասնաւորապէս` Գրականութեան Իինստիտուտը: Մեր զրուցակիցը յաւելեց, թէ սկսած խորհրդային տարիներից, Գրականութեան Ինստիտուտը հրատարակել է Թումանեանի, Վարուժանի, Նալբանդեանի եւ մեր միւս դասական հեղինակների երկերի լիակատար ժողովածուները, նշելով, որ նախկինում տարեկան լոյս էր տեսնում ընդամէնը մէկ հատոր, որի վրայ աշխատում էր շուրջ 10 գիտաշխատող: Արքմենիկ Նիկողոսեանը յատուկ շեշտեց, թէ Մահարու ժողովածուն իրականացուել է գրողի որդու` Գրիգոր Աճէմեանի աշխատասիրութեան շնորհիւ: «Հայ դասականների նման հիմնարար ձեռնարկների հրատարակման համար պէտք է աջակցութիւն, առաջին հերթին` Մշակոյթի նախարարութեան, շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների կողմից: Չէ՞ որ նման ժողովածուները անհրաժեշտ են մեր երկրի մշակութային, գիտական դաշտի յառաջընթացի համար»,- ասաց գրականագէտը: Անդրադառնալով հրատարակուած առաջին հատորին, Արքմենիկ Նիկողոսեանը յայտնեց, որ այն ընդգրկում է Մահարու 1916-1969թթ. գրած բանաստեղծութիւնները, նաեւ անտիպ, որոնք ուղեկցւում են մեկնաբանութիւններով ու ծանօթագրութիւններով: