ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Փոքրամարմին, կեանքով լի այս մարդը աշխատում է առաւօտից կէս գիշերն անց:
Նա աշխատում է Բէյրութի հայկական նշանաւոր Ճեմարանի գրադարանում,
երեկոյեան ժամերին, դէպի Միջերկրական նայող Մզհերի իր տան պատշգամում,
ժամանակ առ ժամանակ՝ ամերիկեան Բոստոն քաղաքի Հ.Յ.Դ. արխիւներում: 81ամեայ
պատմաբան եւ մեր ժամանակների լաւագոյն հայագէտներից Երուանդ Փամպուքեանը ոչ
միայն լաւ պատմաբան է, այլ նախ եւ առաջ՝ լաւ մարդ, ընկեր ու բարեկամ:
Հայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է
կազմել ու խմբագրել: Այսօր նա վեր է հանում Դաշնակցութեան արխիւները, որոնք
հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահէ Սէթեան»
հրատարակչութիւնը՝ «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով: