Showing posts with label Խոջալու. Show all posts
Showing posts with label Խոջալու. Show all posts

27.2.15

Խոջալուի ողբերգութիւնը. ճշմարտութիւնը եւ սուտը

1992 թ. Փետրուարին Խոջալուի իրադարձութիւնների հետ կապուած՝ Ադրբեջանը դրանց հերթական տարելիցի նախաշեմին ակտիւացնում է հակահայկական քարոզարշաւը, որն ուղղուած է Բաքուի իշխանութիւնների մոգոնած՝ հայկական զինուած ուժերի կողմից Խոջալուի խաղաղ բնակիչների զանգուածային սպանութեան մասին քարոզչական առասպելի շրջանառմանը:
Այս բնակավայրի բնակչութեան ողբերգութեան մասին շատ է գրուել եւ խօսուել ինչպէս հայկական, այնպէս էլ արտասահմանեան եւ անգամ ադրբեջանական փորձագէտների կողմից:

16.10.12

Հէյտար Ալիեւ՝ Մեքսիքոյի սրտին մէջ, կամ երբ «ուշ լինի»ն.... նուշ լինի չէ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
 
Ամենէն անիրազեկ հայուն համար պարզ է (կամ պէտք է ըլլայ), որ ազերի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շուրջը պտտող հունգարա-աատրպէյճանական հանրայայտ գայթակղութիւնը քարոզչական պատերազմի մեկուսի օրինակ մը չէ։
Գուրգէն Մարգարեանի տմարդի սպանութեան հետեւած խայտառակութենէն վաղը միայն աղօտ յիշատակն ու գերեզման մը կրնայ մնալ Երեւանի մէջ, բայց Հոկտեմբերի սկիզբը միջազգային մամուլին մէջ արդէն լայն արձագանգի արժանացող նոր խայտառակութեան իրեղէն ու կոթողական ապացոյցները արդէն իրենց ամբողջ հասակով...խոյացած են Մեքսիքօ Սիթիի կեդրոնին մէջ։