Showing posts with label Էդուարդ Միլիտոնեան. Show all posts
Showing posts with label Էդուարդ Միլիտոնեան. Show all posts

3.10.18

Անտոնինա Մահարին ոչ եւս է

Երեւանեան հիւանդանոցի մը մէջ 94 տարեկանին այսօր իր մահկանացուն կնքած է լիթուանացի արձակագիր եւ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ Անտոնինա Մահարին՝ նշանաւոր արձակագիր ու բանաստեղծ Գուրգէն Մահարիի (1903-1969) կինը։ 

6.1.16

Մշակոյթը պետութեան փէշից կախ

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Անցնող տարին ստեղծագործական միութիւնների համար մի քիչ աշխոյժ էր. Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նախաձեռնութիւններ իրականացուեցին: Բայց բոլորի օրակարգային խնդիրն էլ սոցիալականն է. մերօրեայ արուեստագէտն ու մտաւորականն աղքատ են: Հանրութիւնը նրանց չի ճանաչում, հետեւաբար ոչ մի մեծահարուստ անյայտ նկարչի գործ չի առնում-կախում իր պատին, եթէ մի կոմպոզիտորի բախտը բերում է, ու նրան ստեղծագործութիւն են պատուիրում, ապա առաւելագոյնը վճարում են 200 հազար դրամ: Կոմպոզիտորների Միութիւնն այս տարի Մշակոյթի նախարարութիւնից ստացել է 8-10 միլիոն դրամ, որով փառատօներ, համերգներ է կազմակերպել: Կոմպոզիտորների Դիլիջանի տունը քարուքանդ է: Ներդրողները հետաքրքրուած չեն այդ կառոյցով, թէեւ զարմանալի է՝ ինչո՞ւ: Եթէ հետաքրքրուէին ու կառուցէին, նորոգէին, աշխատեցնէին, միգուցէ միութիւնն էլ օգուտ ունենար դրանից: Ռոբերտ Ամիրխանեանի պաշտօնավարման օրօք մի շարք կոմպոզիտորներ, այդ թւում՝ Տիգրան Մանսուրեանը, սկզբունքօրէն չեն մտել միութիւն, արդէն երկու տարի է՝ մտնում են. Արամ Սաթեանից նեղացած-վիրաւորուած չեն: Արամ Սաթեանը թուարկում է այն համերգները, որոնց ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների գործերը: Այո՛, նմանօրինակ մի համերգ էլ Դեկտեմբերի 17-ին եղաւ: «Հովեր» երգչախումբը եւ պետական կամերային երգչախումբը Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան բեմի վրայ մի կերպ տեղաւորուելով՝ հնչեցրին Տիգրան Մանսուրեանի «Ռեքուիէմը»՝ ազդարարելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների աւարտը: Նորմալ է, որ Եւրոպա, Ամերիկա նուաճած Մանսուրեանն ու իր «Ռեքուիէմը» ներկայացուեն կամերային երաժշտութեան տանը: Մեր Մանսուրեանն է, էլի, մեր ցեղասպանութիւնն է ու մեր «Ռեքուիէմը», ի՞նչ կարիք կայ «Արամ Խաչատրեան» համերգասրահը զբաղեցնել: Այնտեղ աւելի կարեւոր, դարակազմիկ միջոցառումներ են անցկացւում՝ էստրադային համերգ, կորպորատիւ հանդիսութիւններ: Մի քիչ էլ է աճել պէտք «Արամ Խաչատրեան»ում ներկայանալու համար:

22.10.13

Հայաստանի Գրողների Միութեան նախագահ ընտրուեց Էդուարդ Միլիտոնեանը

ՄԱՆԱՆԱ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Հայաստանի Գրողների Միութեան նախագահի ընտրութիւնը վերջերս ամենաքննարկուողն էր: Ինչպէս տեղեակ էք, նախագահի թափուր պաշտօնի համար ներկայացուել էին երեք թեկնածու` Էդուարդ Միլիտոնեանը, Դաւիթ Սարգսեանը եւ Յովիկ Յովէեանը, ինչպէս նաեւ շրջանառւում էր Կարինէ Խոդիկեանի անունը:
Մինչ աթոռակռիւ էր ընթանում, հանրութեան մի մասը պնդում էր, որ ստեղծագործական միութիւններն իրականում մեզ հարկաւոր չեն, դրանք սովետական լճացած կառոյցներ են, սակայն...

Հայաստանի Գրողներու Միութիւն. ընդհանուր իրավիճակ, այսօրուան պատկեր եւ նախագահի ընտրութիւններ

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ
 
Կիրակի, 20 Հոկտեմբերին,  Հայաստանի Գրողների Միութիւնը 520 գրողներով պիտի  գումարէ իր 17-րդ համագումարը: Համագումարը արտահերթ է, որովհետեւ կը կայանայ Լեւոն Անանեանի անակնկալ մահով նախագահական թափուր աթոռը լրացնելու կարեւոր  օրակարգին համար: Մինչեւ այս յօդուածին գրուիլը, ընտրութիւններուն իրենց թեկնածուութիւնը դրած էին ՀԳՄ ներկայ քարտուղար Էդուարդ Միլիտոնեան եւ  նախկին  ՀՀ  մշակոյթի նախարար Յովիկ Յովէեան, սակայն վերջին օրերուն աւելցաւ նաեւ ազգային գրադարանի նախկին տնօրէն Դաւիթ Սարգսեանի անունը: