ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Սփիւռքահայ երախտաշատ բանասէր, պատմաբան Վարդան
Մատթէոսեանը 2010-2019 թթ. աշխատել է ԱՄՆ Արեւելեան թեմի (Կիլիկիայի
կաթողիկոսութեան պատկանող) Ազգային առաջնորդարանում որպէս նրան կից Ազգային
ուսումնական խորհրդի տնօրէն: Այդ ծիրում նա իրականացրել է մի շարք
հրատարակութիւններ, ինչպէս հայերէն-անգլերէն «Հայաստանի պատմական ատլասը»
(2012)ՙ իր խմբագրութեամբ (հայոց պատմութեան գլխաւոր դրուագների
ներկայացումն էՙ քարտէզներով ու պատկերազարդումներով, սկզբից մինչեւ մեր
օրերը) եւ «Զրուցենք» հայերէն-անգլերէն զրուցատրութեան շարքի երեք պրակները
(2016-2018) հայերէն նոր սովորողների համար: