Showing posts with label Անգլիա. Show all posts
Showing posts with label Անգլիա. Show all posts

21.9.16

Անկախութիւնը ամէնօրեայ գործընթաց է

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
 
Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամէն ինչում շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբօրէն ու բազմիմաստ հեգնել նրանց: Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի եւ շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց յետոյ հետաքրքրւում են, թէ իրենց հիւրընկալներին ինչպէս է յաջողւում այդքան համաչափ, հարթ ու հաւասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն: Անգլիացիք, միայն իրենց յատուկ հանդարտութեամբ բացատրում են՝ եթէ դուք էլ 500 տարի ամէն օր տքնաջան այդ գործով զբաղուէիք, ձեր այգիներն էլ մերինի նման գազոն կ՚ունենային:

2.12.12

Մեծ տէրութիւնների արխիւները, հայագիտական ժառանգութիւնն ու ադրբեջանական քարոզչութիւնը

 ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Տարիներ առաջ` 2006 թ., կիսատ թողնելով Մեծ Բրիտանիայի արխիւներում Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան շուրջ մեր ուսումնասիրութիւնները, մենք այն ամփոփեցինք երկու մենագրութեամբ եւ երկու տասնեակից աւելի գիտական յօդուածներով, որոնք լոյս տեսան ինչպէս հայրենիքում, այնպէս էլ մի շարք լեզուներով` տարբեր երկրներում: Ցաւալի էր, որ 2000 թ.-ից ի վեր, ընդհուպ` մինչեւ 2006 թ., գլխաւորապէս Մեծ Բրիտանիայի արխիւային նախարարութիւնում ձեռնարկած մեր ուսումնասիրութիւնն այդպէս էլ չկարողացանք բաղձալի աւարտին հասցնել գլխաւորապէս նիւթական միջոցների սղութեան պատճառով: