ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Այս օրերին ինչե՛ր ասես որ չեղաւ. Նիսի ահաբեկչութիւնը,
Թուրքիայի յեղաշրջման փորձը, իսկ Յուլիսի 17-ին Կիրակի
առաւօտեան Հայաստանում նոյնպէս յեղաշրջման փորձ տեղի
ունեցաւ, ճիշդ է, աւելի փոքր չափսերի, քան Թուրքիայում։ «Նոր
Հայաստան» (նախկինում «Հիմնադիր խորհրդարան») շարժման
անդամները, որոնց կազմում կան մտաւորականներ եւ
ազատամարտիկներ, գրոհեցին Էրեբունի թաղամասի
ոստիկանական ստորաբաժանմունքը, պատանդ
վերցնելով մի քանի ոստիկանների։
Գործողութեան անունը դրեցին «Սասնա Ծռեր»։