Showing posts with label Վիգէն Սարգսեան. Show all posts
Showing posts with label Վիգէն Սարգսեան. Show all posts

19.5.18

Բոլորի երկիրը


ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

«... [Կ]այ այսօր մի երկիր, որ կոչւում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երէկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական յատկութիւններով»։
Եղիշէ Չարենց («Երկիր Նայիրի»)
 
Սպաներէն թեւաւոր խօսքը կ՚ըսէ. “Hecha la ley, hecha la trampa”։ Լատինական հաւանական ծագումով (Inventa lege, inventa fraude) ասոյթը, որուն մօտաւոր թարգմանութիւնն է «Օրէնքը ստեղծուած է, խարդախութիւնն ալ հետը», աւելի վերապահ ու մինչեւ իսկ յոռետեսական բանաձեւում մը ունի Հայաստանի մէջ, որուն գոյութիւնը խորհրդային ժամանակներէ կու գայ.
«Օրէնքը ստեղծուել է խախտուելու համար»։

26.2.14

«Ազգ»ը լոյս կը տեսնի որպէս շաբաթաթերթ

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ


2013 թ. տարեվերջեան` Դեկտեմբերի 27-ի համարում հրապարակուած ամանորեայ շնորհաւորանքի ուղերձում «Ազգ» օրաթերթի խմբագրութիւնը խոստացաւ ընթերցողների հետ հանդիպել տօներից յետոյ` Յունուարի 9-ին: Խմբագրակազմն այն ժամանակ չգիտեր, որ Դեկտեմբերի 27-ի համարը պատմական է լինելու` թողարկւում է օրաթերթի վերջին համարը: Երկամսեայ ընդմիջումից յետոյ` Փետրուարի 28-ին, «Ազգ»ն ընթերցողին կը ներկայանայ որպէս 16-էջանոց վերլուծական շաբաթաթերթ: Մեր զրոյցը «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանի հետ թերթի ընդհատուած կենսագրութեան եւ լրատուադաշտում տեղի ունեցող վայրիվերումների մասին է: