Showing posts with label Պաւէլ Չօբանեան. Show all posts
Showing posts with label Պաւէլ Չօբանեան. Show all posts

19.3.23

Պաւէլ Չօբանեանն իր գրչով պայքարում էր Հայաստանի պատմութեան նենգափոխումների դէմ

ԼՈՒՍԻՆԷ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի նիստերի դահլիճում Մարտի 15ին մեկնարկեց ճանաչուած հայագէտ-կովկասագէտ Պաւել Չօբանեանի (1948-2017) ծննդեան 75ամեակին նուիրուած երկօրեայ միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպուել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան եւ պատմութեան ինստիտուտների, ինչպէս նաեւ ԵՊՀ պատմութեան ֆակուլտէտի կողմից: