ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
. . . Նորվան արք. Զաքարեանը հրաժարուեց «Հետք»-ին հարցազրոյց տալ՝ նշելով, որ իր ասելիքները հրապարակուած են:
Թեմական Խորհրդի ատենապետ Պատրիս Ճօլօլեանը, ով համաձայնեց պատասխանել
մեր հարցերին, խիստ չէզոք եւ զգոյշ գտնուեց պատասխաններում՝ նշելով, որ
Նորվան Սրբազանը կտրականապէս հրաժարւում է յետ վերցնել իր դիմումը, իսկ
իրենք՝ որպէս Թեմական Խորհրդի անդամներ, պարտավոր են ապահովել կառոյցի
շարունակելիությունը: Այն հարցին, թե Ն. Զաքարեանը խօսում է իրեն
«վիրավորելու, վարկաբեկելու, արժանապատուութիւնը ճզմելու» մասին, արդեօք Թեմական Խորհուրդը փակելու է աչքերը ասուածի վրայ, Պ. Ճօլօլեանը նշեց, որ այդ
հարցին պաշտօնապէս դեռ չեն արձագանգել, բայց այն անպայման կը քննարկվի Թեմական Ժողովի ընթացքում: Թեմական Խորհրդի ատենապետը ափսոսանքով նշեց
նաեւ, որ հարցն այսօր որոշ ուժերի կողմից քաղաքականացւում է եւ շահարկւում: