Showing posts with label արդի հայ բանաստեղծութիւն. Show all posts
Showing posts with label արդի հայ բանաստեղծութիւն. Show all posts

6.4.13

Մեր օրերի պօէտական սղագիրը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
 
Իմաստուն պօէտներ,
Աստուածային ժառանգների ժամանակներից…
Գրուածքները նրանց քրմերն են դարձել,
Գրելու թղթերը նրանց որդին են,
Նրանց բուրգերը գրքերն են խրատների,
Նրանց երեխան՝ գրիչը եղէգնեայ:
Ահա այսպէս՝ Հին Եգիպտոսում, Քրիստոսից XIV-XV դար առաջ փառաբանում էին պօէտներին, աստուածավայել՝ գրեթէ այնպէս, ինչպէս կը փառաբանէին արարչին:
Առաջին բանաստեղծութիւններն աղօթքներ ու հիմներ էին: Նրանք ծնուել էին տիեզերքի առեղծուածը ճանաչելու որոնում-փնտռտուքներում, աշխարհի անեզրն ու անընդգրկելին, յաւէրժն ու այլագոյութիւնը, սէրն ու ատելութիւնը, զոհաբերութիւնն ու նուիրումը, յաղթանակն ու պարտութիւնը բացայայտելու եւ հասկանալու ճանապարհին:

9.2.13

Յովհաննէս Գրիգորեան. Պանթէոնէն անդին

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ
 
Հիմա փողոցներուն մէջ ծառերէն դեղին բանաստեղծները կախող Պօէտը չկայ: Չկայ Յովհաննէս Գրիգորեանը, որուն անշուք սենեակը վերջին տարիներուն ժամանակակից գրողներուն համար հանդիսավայր դարձած էր: Գիտէինք անոր ծանր հիւանդութեան, գող հիւանդութեան մասին որ մեզմէ խլեց Երեւանի անկրկնելի պոհէմը, սեւին ու սպիտակին հետ ապրած ու անոր երանգներով ամէնուն սիրելի դարձած բանաստեղծը:
Խօսած էր Հայաստանի սահմաններուն մասին: Գիտէր այդ սահմանները: Գիտէ՞ր արդեօք որ Հայաստանը, մեր Պօէզիայի Հայաստանը իրմով սկիզբ կ'առնէր:

Հայրենի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեան ոչ եւս է

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
 
Ցաւով իմացանք, որ Հինգշաբթի, Փետրուար 7-ի առաւօտեան, երկար ժամանակ քաղցկեղի դէմ պայքարելէ ետք, իր մահկանացուն կնքած է յայտնի բանաստեղծ ու Հայաստանի Գրողներու Միութեան քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, 68 տարեկան հասակին։ Ան ամենէն յայտնի անուններէն մէկն էր 1960ական թուականներուն հրապարակ իջած «երիտասարդ բանաստեղծներ»ու սերունդին՝ Հենրիկ Էդոյեանի, Արտեմ Յարութիւնեանի, Դաւիթ Յովհաննէսի, Արմէն Մարտիրոսեանի (1943-2009) եւ Սլաւիկ Չիլոյեանի (1940-1975) հետ։

5.11.12

Արդի պոէզիան. նրան յարող խնդիրների շուրջ


ԼՈՒՍԻՆԷ ՄԻՒԼԼԷՐ

Մեր օրերում ստեղծուող պոէզիան, որը սկիզբ է առել 90-ականների անկախացումից անմիջապէս յետոյ, շրջում է աւանդական պոէզիայի ազգային կաղապարուած պատկերացումները: Մեր ժամանակակից բանաստեղծների գրեթէ մեծամասնութիւնը այսօր մերժում է անցեալի գրական կոթողների բովանդակային, տաղաչափական կողմերը: Ներկայիս բանաստեղծութիւնը հակուածութիւն ունի ընդօրինակելու արտերկրեայ ազատ, անկաշկանդ պոէտական խոհանոցին բնորոշ առանձնայատկութիւններըՙ իրենց որդեգրած բանաստեղծական նորմերով ու չափորոշիչներով: Ուսումնասիրելով համաշխարահային գրական փորձըՙ կարող ենք հետեւութիւն անել, որ պոէզիանՙ որպէս աշխարհի հնագոյն ստեղծագործութեան ձեւ, տեղի է տալիս իր աւանդոյթները: Այն հանդէս է գալիս մերթ որպէս չափածոյ արձակ, մերթ էլ որպէս անռիթմ ու անչափ, ցաքուցրիւ բառերի կոյտ: Եթէ անտիկ գրական աշխարհից սկսած մինչեւ նոր ժամանակաշրջանը աւանդոյթի համաձայն բանաստեղծին «երգիչ» էին անուանում, ապա նոյն «երգիչ»-ը, մեղմ ասած, խորթ կը լինի մերօրեայ բանաստեղծներին կոչել: Արժէ այստեղ խորութեամբ ընկալել ներկայիս պոէզիայով մտահոգ երիտասարդ բանաստեղծուհի Նուշիկ Միքայէլեանի ահազանգը «Ազգ» օրաթերթի էջերում.