Showing posts with label Մոսկուա. Show all posts
Showing posts with label Մոսկուա. Show all posts

19.1.17

Ո՞վ է պայթեցրել Մոսկուայի մետրոն

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
 
Յունուարի 8-ին ադրբեջանական մամուլը գրեց, որ 40 տարի առաջ այդ օրը Մոսկուայի մետրոյում եւ առեւտրի կենտրոններից մէկում տեղի է ունեցել ահաբեկչութիւն, որն իրականացրել են հայերը: Բաքուի քարոզչական յարձակումների գլխաւոր հովանաւորը ռուս պատմաբան եւ քաղաքագէտի համարում ունեցող Օլեգ Կուզնեցովն էր, որի հետ ծաւալուն հարցազրոյցը տեղ էր գտել նաեւ Ազերթաջ պետական լրատուական գործակալութեան կայքէջում: Գլխաւոր գաղափարն այն էր, որ խորհրդային երկրում դա առաջին եւ վերջին խոշոր ահաբեկչութիւնն էր, որը նպատակ ունէր անմեղ մարդկանց սպանութեան միջոցով ճնշում գործադրել ԽՍՀՄ իշխանութիւնների վրայ: Կուզնեցովը նոյնիսկ պնդել էր, որ ահաբեկիչներին անձամբ հովանաւորել է Հայաստանի կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճեանը:

1.5.14

«Մեր եկեղեցին դարձել է մի հիմնարկ, որտեղ քահանան պաշտօնեայ է, եպիսկոպոսը՝ ֆիլիալի տնօրէն, կաթողիկոսն էլ՝ գլխաւոր տնօրէն»

 ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Կարգալոյծ է հռչակուել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի քահանայ Տ. Մարտիրոս Բէրբէրեանը եկեղեցականին անյարիր ընթացքի համար: Սակայն Տ. Մարտիրոս Բէրբէրեանը «Հետք»ի հետ զրոյցում նշում է, որ իրեն ապօրինի են կարգալոյծ արել, եւ ինքը Տէր Հայր է մնալու մինչեւ վերջ:

-Ի՞նչ «յանցանք» էք գործել, որ համարուել է «եկեղեցականին անյարիր ընթացք» եւ Ձեզ կարգալոյծ են արել:
-Ես 14 տարի է` քահանայ եմ Մոսկուայում եւ ծնունդով Բէյրութից եմ: 1992 թ.  հաստատուեցի Մոսկուայում, բայց դեռ քահանայ չէի: 2000 թ. թեմի նախկին առաջնորդն ինձ կանչեց, ասաց` քահանայի պէտք ունինք  եւ ձեռնադրեց ինձ` ժողովրդի փափաքին ընդառաջելով: Եւ ես 2000 թ.-ից անարծաթ քահանայութիւն եմ անում, այսինքն` ես եկեղեցուց փող չեմ վերցնում, եկեղեցում չեմ ապրում: Եղբօրս հետ ունենք գործ, եւ այդ գործից ես իմ ընտանիքի, տան ապրուստը հոգում եմ, եկեղեցուց ընդհանրապէս ոչ մի կոպեկ փող չեմ վերցնում, ոչ էլ վերցրել եմ. սա իմ սկզբունքը եւ իմ պայմանն է եղել նախկին առաջնորդի հետ: