Ստորեւ կու տանք 14 հեղինակներու մասնակցութեամբ կազմուած «Հայոց պատմութիւն» համալսարանական դասագիրքի (Երեւան, 2012) էջ 834-837ի էջերը (գլուխի հեղինակ՝ Էդիկ Մինասեան), ըստ www.ilur.am-ի հրապարակած լուսանկարին։ Անըմբռնելի կը մնայ գիտական այն սկզբունքը՝ ըստ որուն 2008ին տեղի ունեցած դէպքերը չորս տարի ետք արդէն «պատմութիւն» կարելի է նկատել, այդ ալ՝ չորս էջ տրամադրելու չափ։ Ինչպէս տրամաբանօրէն յայտնած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ եւ Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, «խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնոյթի է, այլ` քաղաքագիտական,
որովհետև, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձութիւններին պատմաբանը
լիարժէք պատասխան եւ անաչառ գնահատական տալ չի կարող։ Պէտք է ժամանակ անցնի, համապատասխան աղբիւրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարաւոր լինի տալ սպառիչ պատասխան» («Հայկական ժամանակ», Նոյեմբեր 28, 2012)։