Showing posts with label համալսարանական դասագիրք. Show all posts
Showing posts with label համալսարանական դասագիրք. Show all posts

17.12.12

Հակագիտական, հակաակադեմիական յայտարարութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
 
Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի յայտարարութիւնը, թէ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համար վերջերս հրատարակուած «Հայոց պատմութիւն» բուհական դասագրքում (խմբագիր` Հր. Սիմոնեան) որեւէ բառ չի փոխուելու, հակագիտական է, հակաակադեմիական, հակահայկական եւ անխիղճ:

Հայոց պատմութեան վիճայարոյց դասագրքում «ոչ մի նախադասութիւն չի փոխուի»

ՆԱՅԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐԵԱՆ
 
Կրթութեան եւ Գիտութեան նախարար, իշխող Հանրապետական Կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարեց, թէ չեն պատրաստւում փոխել հայոց պատմութեան բուհական դասագրքում տեղ գտած 2008 թուականի մարտիմէկեան ողբերգական իրադարձութիւնների մասին «ոչ մի նախադասութիւն»:

«Հայոց պատմութիւն» դասագրքում կեղծուել է 1988-ից ի վեր ամբողջ պատմութիւնը

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ
 
Յայտնի պատմաբան, ակադեմիկոս Գագիկ Սարգսեանը 1992 թ. մի առիթով գրում է. «Տասնամեակներ շարունակ արտադրական-քաղաքական ոլորտից պատմագրութեան մէջ ներարկուել է որոշակի, շատ պարզունակ եւ դրանով էլ վարակիչ ու գրաւիչ "խորհրդային մարքսիզմ"ի առանցքագաղափարը (կոնցեպցիան).... Իշխող քաղաքական դոկտրինայի թոյնը, հոսելով հին պատմութիւնից դէպի նորը, հետզհետէ ուժեղանում էր, իսկ հասնելով նորագոյնին, պարզապէս կազմալուծում այն: Բայց միայն սա չէր դրա վտանգը: Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղաւաղման, նենգափոխման թոյլատրելիութիւնը նաեւ այնպիսի դէպքում, երբ այդ արւում էր ոչ թէ իշխող դոկտրինայի հունով, այլ ցանկացած բարձր քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային, կամ որեւէ այլ եղանակով» («Հայաստանի Հանրապետութիւն», 14.08.1992):

Նոր փաստերի դէպքում հայոց պատմութեան դասագիրքը կարող է վերաշարադրուել

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ
 
Օրերս լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում յայտնուեց ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասեանի հեղինակած հայոց պատմութեան դասագիրքը, որտեղ 2008թ. Մարտի 1-ի դէպքերի ամբողջ պատասխանատուութիւնը դրւում է ընդդիմութեան վրայ: Մարտի 1-ի զոհերի հարազատները պատրաստւում են դատարան դիմել` հեղինակին մեղադրելով պատմութիւնը աղաւաղելու համար: Մարտի 1-ի զոհուածներից մէկի մայրը յայտարարել է, որ փաստաբաններից յետոյ կ'որոշեն` ինչ հիմքով են հայց ներկայացնելու դատարան: «Սիվիլնեթ»ի հետ զրոյցում Մինասեանն ասում է, որ ինքն օբիեկտիւօրէն է ներկայացրել պատմութիւնը` եղած փաստերի հիման վրայ:

Մարտ 2008ը՝ հայոց պատմութեան 2012ի դասագիրքին մէջ

Ստորեւ կու տանք 14 հեղինակներու մասնակցութեամբ կազմուած «Հայոց պատմութիւն» համալսարանական դասագիրքի (Երեւան, 2012) էջ 834-837ի էջերը (գլուխի հեղինակ՝ Էդիկ Մինասեան), ըստ www.ilur.am-ի հրապարակած լուսանկարին։ Անըմբռնելի կը մնայ գիտական այն սկզբունքը՝ ըստ որուն 2008ին տեղի ունեցած դէպքերը չորս տարի ետք արդէն «պատմութիւն» կարելի է նկատել, այդ ալ՝ չորս էջ տրամադրելու չափ։ Ինչպէս տրամաբանօրէն յայտնած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ եւ Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, «խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնոյթի է, այլ` քաղաքագիտական, որովհետև, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձութիւններին պատմաբանը լիարժէք պատասխան եւ անաչառ գնահատական տալ չի կարող։ Պէտք է ժամանակ անցնի, համապատասխան աղբիւրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարաւոր լինի տալ սպառիչ պատասխան» («Հայկական ժամանակ», Նոյեմբեր 28, 2012)։