ՍԷՅՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
1980-ական թթ. սկզբին Երեւանում թափառում էր մի լեգենդ, թէ իբր Մեծ Եղեռնի պատկերմանը դէմ է հայաստանցի գրողներից մէկը՝ Հրանտ Մաթեւոսեանը: Իրականում շուրջ քառասուն տարի տեւած իր գործունէութեան ընթացքում նրան երբեք չի լքել այդ նիւթը: Ինչո՞ւ եղաւ եղեռնը, ինչո՞ւ եղաւ յատկապէս իր լուսաւոր դարի սկզբին, ո՞վ է դրա մեղաւորը, եւ ի՞նչ պէտք է անել եղեռնի կրկնութիւնը թոյլ չտալու համար: Խորհրդային կարգերի օրօք այս հարցերը գրողը քննել է առաւելապէս գեղարուեստի միջոցներով, իսկ անկախութեան շրջանումՙ հրապարակախօսութեան լեզուով: