Showing posts with label «Կարին». Show all posts
Showing posts with label «Կարին». Show all posts

24.8.14

Դերսիմ. առեղծուածային աշխարհ

ՆԱՅԻՐ ԵԱՆ
Ճակատագրակից ժողովուրդ, հայկական շերտեր

1960-ականներին դերսիմահայերը կարծում էին, թէ իրենք հայոց ցեղասպանութիւնից փրկուած աշխարհի երեսին ապրող միակ հայերն են: Այս մտայնութիւնը հիմնաւոր պատճառ ունէր: Բանն այն է, որ թուրքերը Դերսիմը կտրել էին արտաքին աշխարհից. տեղեկատուութեան անհասանելիութիւնն ու վերահսկողութիւնը թուրքերի կողմից Դերսիմը բռի մէջ պահելու եւ ենթարկեցնելու նպատակ էր հետապնդում: Թուրքական իշխանութիւնները պարբերաբար իսլամ են պարտադրել ու պարտադրում դերսիմցիներին: Դերսիմն ամէն առաւօտ արթնանում է մոլլայի ձայնից, որ բոլորին մզկիթներ է կանչումՙ աղօթելու: Բայց դերսիմցիներն անհաղորդ են այդ հրաւէրին. նրանք միայն առերես, սեփական կեանքը չվտանգելու համար են ընդունում սիւննի դաւանանքը, իսկ իրականում ալեւի եղել են ու ալեւի էլ մնում են: Այդ փաստը հունից հանում է թուրքերին: Ինչքան էլ նրանք ջանում են Եւրոպայի աչքին թոզ փչել, թէ իբր յարգում են իրենց երկրում ապրող այլ ազգերի հաւատքը, բայց ազգայնամոլների ձեռքով հալածում են այլադաւաններին՝ իրենց ձեւակերպմամբ՝ հաւատուրացներին: Ալեւիներն, ի տարբերութիւն թուրքերի, խոստովանում են, որ Դերսիմն իրենց հայրենիքը չէ, որ իրենք իրանական ժողովուրդ են ու այստեղ են եկել 10-11-րդ դարերում: Դերսիմում հայկական հնագոյն կոթողներ կան. ալեւիները մզկիթները թողած՝ այդ աւերակ եկեղեցիներում են մոմ վառում ու աղօթում: Նրանք մերժում են թուրքական ամէն ինչ՝ լինի կրօն, լեզու, թէ անգամ խոհանոց: Եթէ սրճարանում սուրճ պատուիրէք ու մատուցողին կողմնորոշելու համար շեշտէք, որ սեւ՝ թուրքական կոչուող սուրճ էք ուզում, նա դուրս կհրաւիրի ձեզ սրճարանից՝ ասելով, որ դա թուրքական սուրճ չէ, եւ իրենք առհասարակ թուրքական ոչինչ չունեն:

19.6.14

Կաքաւելը՝ կաքաւագրերում

ՆԱՅԻՐ ԵԱՆ

1907-08 թուականներին Կոմիտասն ազգային պարերի ութ նմոյշ է գրառել. նոտագրել է երաժշտութիւնն ու բառերով նկարագրել ամբողջ պարը: Քանի որ գրառման այլ համակարգ չի եղել, Կոմիտասն ասել է. «Սա թողնենք աւելի լաւ ժամանակներին»: