Showing posts with label հայրենադարձութիւն. Show all posts
Showing posts with label հայրենադարձութիւն. Show all posts

23.4.18

Մեծ բացական՝ Սփիւռքը

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
 
Անցնող շաբաթն իր բուռն իրադարձութիւններով ահագին նիւթ է հայթայթում մեկնաբան-վերլուծաբաններին` պետական, ազգային, հասարակական ու քաղաքական բնոյթի դիտարկումներ եւ ընդհանրացումներ անելու: Պաշտօնական իրադարձութիւնների եւ հասարակական պոռթկումների մի շաբաթ՝ որն իր հետքն է թողնելու ազգային-պետական մեր ընթացքի ու մօտեցումների վրայ, նաեւ հանգրուան՝ եզրակացութիւններ անելու մեր բացթողումների ու սխալների վերաբերեալ:
Այս առումով, ինչպէս իր մասնագիտական պարտքը կատարող իւրաքանչիւր լրատուամիջոց, մեր թերթը փորձում եւ փորձելու է յընթացս դիտարկումներ կատարել ու ամրագրել կարեւոր երեւոյթները:

4.2.15

Հայը եւ եղբայրը

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն
Քան զանձկալի Եղբայր անուն

Մկրտիչ Պեշիկթաշլեան

Մեր հասարակութեան արխայիկ` վաղնջական-աւանդական բնոյթի մասին է խօսում այն, որ աշխարհը մենք փորձում ենք տարբերակել, օգտագործելով ընտանեկան ազգակցութեան տերմիններ:
Սովետական իշխանութիւնն արգելեց իրար դիմելու կիրթ ձեւերը` օրիորդ, տիկին, պարոն, տէր, դրա փոխարէն շրջանառութեան մէջ դրուեց ընկերը: Դա սոցիալիստական կուսակցութիւնների անդամների դիմելաձեւն էր` կապիտալիստների դէմ պայքարում նրանք իրար ընկերներ էին: Բայց սոցիլալիզմի յաղթանակից յետոյ բառը աճեց, եւ երեխաների համար մանկապարտէզի դաստիարակչուհին, դպրոցական ուսուցիչն ու համալսարանի պրոֆեսորը դարձան «ընկեր»: Սովետական տարբեր ազգեր փորձելով դուրս գալ այս, մի տեսակ չափազանց պաշտօնական դարձած, բայց, միւս կողմից, չափազանց տնավարի «ընկեր»ից, ինչ-որ ձեւէր էին օգտագործում, ելնելով իրենց ունեցածից: