ՄՀԵՐ ԱՐՇԱԿԵԱՆ
«Մոռանալ ես-ը մենք-ի մէջ»: Յովիկ Աբրահամեանի մասին է: Վերջին զանգի
օրը կարդում է բոլոր ձօները բոլոր ղեկավարներին կարդացած դէմքով մի պատանի (*):
Չի բացառւում, որ պատանին անգիր գիտի նաեւ «Դեկամերոնը»: Որովհետեւ, ինչպէս
իր կարդացած ձօնը, այնպես էլ «Դեկամերոնը» նրա դպրոցական ծրագրում չի եղել:
Եւ «Դեկամերոնը», եւ «Ձօն վարչապետին»-ը, ըստ էության էրոտիկ ժանրի գործեր
են: Այսինքն, ինչ-որ տեղ մտնել դուրս գալու մասին են: Բացառուած չէ, որ այս
ձօնը նախապատրաստել են նախորդ վարչապետի համար նախորդ վերջին զանգի առիթով,
բացառված չէ, որ այս ձօնը յիշեալ դպրոցի պարտադիր ասմունքի շրջանակներում է
բոլոր վերջին զանգերին կամ վարչապետների բոլոր այցելութիւնների ժամանակ:
Բացառված չէ նաեւ, որ այս ձօնը բոլոր պետական պաշտօնեաների համար է մտածուած
եղել կամ այն պաշտօնեայի համար, որն առաջինը ոտք կը դնի իրենց դպրոց,
որովհետեւ մի տեսակ չափի զգացման դէմ է «այս բոլորն աշխարհում միայն մեր
վարչապետին է վայել» տողը: Եթէ, ի հարկէ, այդ ձօնը երեխայի էքսպրոմտ
ստեղծագործութիւնը չէ՝ գրուած երկու գիշեր առաջ: