ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՆՈՐԹՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԷՆ
ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆԻ ՀԵՏ
2018 թ. Մայիսի 28ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան
հարիւրամեակը: Հայոց պատմութեան այս շրջադարձային հանգրուանը նշելու
նպատակով, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն նախաձեռնել է
երկօրեայ գիտաժողով՝ «Հայկական պետականութեան վերականգնում» խորագրով:
2018ի Մայիսին նախատեսուած ձեռնարկը կազմակերպելու համար ստեղծուել է
յատուկ յանձնախումբ, որի անդամներից՝ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային
համալսարանի հայագիտական բաժնի տնօրէն դոկտոր Վահրամ Շէմմասեանն ու Բերքլիի
համալսարանի պատմութեան ամբիոնի տնօրէն դոկտոր Ստեփան Աստուրեանը
տեղեկացնում են գիտաժողովի անցկացման եւ նպատակների մասին: