Showing posts with label Պարիս Փիշմիշ. Show all posts
Showing posts with label Պարիս Փիշմիշ. Show all posts

30.5.15

Կառլոս Անթառամեան. «Մեքսիկահայերս միշտ եղել ենք քիչ, սակայն՝ ներկայանալի»

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Կառլոս Անթառամեանն իմ հանդիպած միակ մեքսիկահայն է, Մեքսիկայի փոքրաթիւ հայ համայնքի գործուն անդամներից մէկը, որը զբաղւում է այդ գաղթավայրի պատմութեան եւ հայութեանը վերաբերող այլ թեմաների հետազօտմամբ: Անցած Ապրիլին Հայաստանում նա ակտիւօրէն մասնակցեց Հայոց ցեղասպանության հարիւրամեակի միջոցառումներին, նաեւ որպէս դիտորդՙ Արցախի խորհրդարանական ընտրութիւններին: Երեւանի իսպանական ակումբում նա ցուցադրեց 1957-ին ամերիկահայ Ֆիլիպ Բօյաջեանի նկարահանած «Հայերը Մեքսիկայում» կինոնկարը, որի միակ օրինակը գտնւում է իր մօտ: Մեր հանդիպման ընթացքում Կառլոսին խնդրեցի պատմել իր գործունէութեան եւ Մեքսիկայի հայ համայնքի մասին: