ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իրանահայ ազգագրական եւ պատմա-բանասիրական գրականութեան երախտաշատ
վաստակաւոր, բազմաթիւ հրատարակութիւնների հեղինակ Լեւոն Գ. Մինասեանը անցնող
աւելի քան 60 տարիների հետեւողական ու նուիրուած աշխատանքով ակնառու
իւրովսանն է ներդրել Իրանի Նոր Ջուղա
հայաքաղաքի, նրա շրջակայ գաւառների, մասնաւորաբար Փերիա գաւառի
մշակութային, կրթական, հրատարակչական, ընկերային, ազգագրական, աւանդական,
պատմական, եկեղեցական, ազգային-հասարակական միութիւնների ու մարմինների
պատմութեանը վերաբերող նիւթերի, աղբիւրների եւ ակունքների
ուսումնասիրութեան բնագաւառում: Մի քանի նիւթերի դէպքում, կապուած Նոր
Ջուղային ու Փերիա գաւառին, նրա աշխատութիւնները սկզբնաղբիւրային արժէք
ունեն: