Showing posts with label Դաւիթ Մինասեան. Show all posts
Showing posts with label Դաւիթ Մինասեան. Show all posts

24.2.18

Մօտաւորապէսի հերթական հետեւանքը

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Մեր մտաւորականներին ու արուեստագէտներին մէկ-մէկ յիշում ենք. յիշում ենք՝ երբ նեղն ենք ընկնում, երբ անճարակութիւնից ուզում ենք նրանց կարծիքները համախմբել ու հակամշակութային այս կամ այն երեւոյթի դէմ ընդվզել: Ի հարկէ, մեր մշակոյթի բախտը որոշողների մի խումբ կայ, բայց, որպէս կանոն, անկողմնակալ, անաչառ, սկզբունքային ու ճաշակաւոր արուեստագէտներն այդ խմբում երբեք չեն ընդգրկւում: Նրանց ենք դիմում, երբ պէտք է լինում բողոքել՝ ընդդէմ պետական կոչումների կամայականութեանը, այս կամ այն արձանի տեղադրմանը, օդանաւակայանի շէնքի քանդման-չքանդմանը, մշակութային արժէքները սուպերմարկետի վերածելուն եւ այլն: