Showing posts with label Արա Սարգսեան. Show all posts
Showing posts with label Արա Սարգսեան. Show all posts

20.3.15

«Նեմեսիս»ի հերոսներից մէկի՝ Արա Սարգսեանի մահուան պատճառն այդպէս էլ անյայտ մնաց

Գիւմրիում 1975 թուականին տեղադրուեց քանդակագործ Արա Սարգսեանի՝ Մայր Հայաստան արձանը: Ասում են՝ այն յատուկ է կանգնեցուել Հայաստանի 2րդ մայրաքաղաքում՝ հայ-թուրքական սահմանին, որովհետեւ սահմանի հակառակ կողմից արձանը հրէշ է յիշեցնում:
Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Նելսոն Ստեփանեանի եւ բազմաթիւ այլ արձանների ու քանդակների հեղինակ Արա Սարգսեանն իր հսկայական ժառանգութիւնից բացի հպարտանալու այլ առիթ եւս ունէր: Նրա ներդրումը մեծ է Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած երիտթուրք պարագլուխների նկատմամբ իրականացրած դատավճռի՝ «Նեմեսիս» գործողութեան իրականացման մէջ: Բայց ի տարբերութիւն «Նեմեսիս»ի միւս՝ հերոսացած մասնակիցներին, Խորհրդային Հայաստանում բնակուող Արա Սարգսեանի անունը գաղտնի էր պահւում: Նա ստիպուած էր թաքցնել իր հերոսութիւնը: