Գիւմրիում 1975 թուականին տեղադրուեց քանդակագործ Արա Սարգսեանի՝ Մայր
Հայաստան արձանը: Ասում են՝ այն յատուկ է կանգնեցուել Հայաստանի 2րդ
մայրաքաղաքում՝ հայ-թուրքական սահմանին, որովհետեւ սահմանի հակառակ կողմից
արձանը հրէշ է յիշեցնում:
Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Նելսոն Ստեփանեանի եւ բազմաթիւ այլ արձանների ու քանդակների հեղինակ Արա Սարգսեանն իր հսկայական ժառանգութիւնից բացի հպարտանալու այլ առիթ եւս ունէր: Նրա ներդրումը մեծ է Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած երիտթուրք պարագլուխների նկատմամբ իրականացրած դատավճռի՝ «Նեմեսիս» գործողութեան իրականացման մէջ: Բայց ի տարբերութիւն «Նեմեսիս»ի միւս՝ հերոսացած մասնակիցներին, Խորհրդային Հայաստանում բնակուող Արա Սարգսեանի անունը գաղտնի էր պահւում: Նա ստիպուած էր թաքցնել իր հերոսութիւնը: