ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Բաղրամեան պողոտայում կատարուածը կանխատեսելի էր: Պողոտայի սկզբնամաս
հասնելուց յետոյ ցուցարարները միայն գիտէին, թէ ինչու են գնում
նախագահական, նրանց նպատակն էր նախագահին ստիպել կասեցնելու ՀԾԿՀի
կայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը: Եթէ
ցուցարարներն աւելի հասուն գտնուէին եւ առաջնորդուէին սթափ բանականութեամբ,
այլ ոչ թէ զգացմունքներով, թերեւս, հաշուի կ՚առնէին, որ իրաւական առումով
նախագահը ՀԾԿՀի կայացրած որոշումը կասեցնելու իրաւասութիւն չունի, եւ այդ
պահանջի հասցէատէրը նա չէ: Եթէ նա նոյնիսկ նման հրահանգ իջեցնէր, գործելու
էր Սահմանադրութիւնից դուրս: Չի կարող տրամաբանական լինել, որ մի դէպքում
նախագահի կողմից պետական իշխանութեան մարմինների գործունէութեանը
միջամտելը, ուղղորդելը լինի դատապարտելի, մէկ այլ դէպքում՝ ողջունելի: