ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը,
անշուշտ, առանձնայատուկ էր: Ի տաբերութիւն ցեղասպանութիւնը ճանաչած շուրջ
3 տասնեակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
Օսմանեան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը
հայերի տեղահանութեան եւ զանգուածային բնաջնջման: Այս առումով յանցանքի
մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային աւելի խոցելի վիճակում
դրեց, քան եթէ ցեղասպանութիւնը ճանաչէր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբիինգի
պայքարն այս հարցում դէմ է առնում ոչինչ չհանդուրժող ամերիկեան պետական
շահերի պատին: Այդուհանդերձ, որքանո՞վ էին Գերմանիայի ընդունած բանաձեւը եւ
մեր հրճուանքն ու շնորհակալութիւնների արձագանգը համարժէք միմեանց: Եթէ շատ
մեղմ, ապա դրանք անհամարժէք են, նաեւ՝ ինքնաստորացուցիչ: